ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ընդդիմության առաջնորդները նախագահական արտահերթ ընտրության կոչ են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք են ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ են արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Թուրքիայի կենտրոնական բանկը երեկ որոշել է հաշվարկային տոկոսադրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս: Արդյունքում թուրքական արժույթի փոխարժեքը շարունակել է նվազել՝ թարմացնելով պատմական մինիմումը ( մեկ դոլարի դիմաց 11,29 լիրա), ինչը նոր հակառեկորդ է դարձել։

«Էրդողանը երկիրը հասցրել է աղետալի վիճակի, որից 84 մլն մարդ է տուժում։ Ամբողջ երկիրը մտահոգված է, սպասում ենք վաղվա օրվան։ Մի՞թե նման կյանքը հարիր է մեր ժողովրդին։ Այս ամենը կշտկվի միայն արտահերթ ընտրության միջոցով», - Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։

Աքշեներն էլ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը ոչնչացրել է երկրի հեղինակությունը։

«Եթե դա միտումնավոր է արվել, ուրեմն բացահայտ դավաճանություն է։ Իսկ եթե դա քո ոչ կոմպետենտության հետևանքն է, ապա ակնհայտ է, թե ինչ է պետք անել՝ երկրում ընտրություններ անցկացնել ու դադարեցնել այս խայտառակությունը», – Twitter–ում գրել է Աքշեները՝ դիմելով Էրդողանին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular