ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյանի առաջադրումը փորձում են կանխել` օրենքը փոխելով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տեղակալ ընտրելու ընդդիմության տասնյակից ավելի փորձերին վերջ տալու համար իշխանությունը շրջանառության մեջ է դրել կանոնակարգ օրենքի փոփոխություն, որը թույլ կտա ընդդիմադիր թեկնածուին մեկ անգամ չընտրելուց հետո այլ թեկնածուի առաջադրել։ Հիշեցնենք, այս շաբաթ արդեն 12-րդ անգամ հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկեցին «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։

Այժմ էլ, իրավիճակն իրենց օգտին լուծելու համար, «Քաղաքացիական պայմանագիրը» նախագիծ է մշակել։ Հեղինակը «Նավակ ճոճող» մականունով Վիլեն Գաբրիելյանն է, և այդ նախագծով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի համար առաջադրված նույն թեկնածուին այլևս հնարավոր չի լինի կրկին առաջադրել, մեկ անգամ նրան չընտրելուց հետո ընդդիմադիր խմբակցությունը պետք է հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոր թեկնածուի առաջադրի։ Գործող օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է, այս մասով փոփոխություն Գաբրիելյանը չի առաջարկել։

ԱԺ հանձնաժողովի իշխանական անդամները հստակ հրահանգ ունեն՝ ամեն գնով չընտրել Արթուր Ղազինյանին։ Օրենսդրական եղանակով նրա առաջադրումը կանխելու սպառնալիքները Անդրանիկ Քոչարյանն ու մյուսները վաղուց էին տալիս, այժմ արդեն անցել են հակասահմանադրական գործողությունների։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել չընտրել Ղազինյանին, և հանձնաժողովն էլ, ծաղրի առարկա դառնալով, գլխահակ կատարում է այդ ապօրինի հրահանգը։ Անդրանիկ Քոչարյանն էլ փորձում է սադրել ընդդիմությանը, անընդհատ պահանջներ է ներկայացնում, թե հանձնաժողովի փոխնախագահ պետք է դառնա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նախ, օրենքն է թույլատրում խմբակցության ղեկավարին չանդամակցել որևէ հանձնաժողովի։ Երկրորդն էլ, պաշտպանության նախկին նախարարի, գեներալ-գնդապետի համար վիրավորական է լինել անբարեհունչ մականունով Անդրանիկի տեղակալը։ Արդյունքում հաղթում է ընդդիմությունը, սակայն իշխանականների անձեռնահասության և կամակատարության հետևանքով խոչընդոտվում է կարևորագույն հանձնաժողովի աշխատանքը։ Թերևս, հենց դա է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը։

Վարդան Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular