ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համեղ մահ. Ամանորյա ո՞ր քաղցրավենիքներն են առավել թունավոր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տոնական մեծ թվով քաղցրավենիքներում, առանց որոնց անհնար է պատկերացնել ամանորյա կամ ծննդյան սեղանը, թունավոր նյութեր են պարունակվում, որոնք փոքր չափաքանակով վտանգավոր չեն, սակայն մեծի դեպքում կարող են մարդուն սպանել:

The Guardian-ը հայտնում է, որ պոտենցիալ թունավոր մթերքների հակավարկանիշը գլխավորում է մարցիպանը, առանց որի յոլա չես գնա հրուշակագործական արտադրանք պատրաստելիս՝ կոնֆետ, տորթ, թխվածքի զարդարանք: Մարցիպանը նուշից է պատրաստվում, իսկ նուշը ամիգդալին է պարունակում, որը աղիներում հայտնվելիս վերածվում է ցիանաջրածնի, որը թունավոր հեղուկ է եւ գործնականում ակնթարթորեն արյան մեջ է ներծծվում: Սակայն մի շտապեք ձեզ զրկել այս աղանդերը վայելելու հաճույքից: Այս նյութի մահացու չափաքանակ ստանալու համար մարդը պետք է նվազագույնը 35 կգ մարցիպան ուտի:

Մեր ամանորյա սեղանի մյուս վտանգավոր մթերքը մշկընկույզն է: Այն եւս հավելում են հրուշակագործական արտադրանքին կամ երշիկեղենի համեմունքների բաղադրության մեջ: Այն նաեւ օգտագործվում է ձուկը, աղցանները եւ այլ ուտեստները համեմելու համար: Սակայն մշկընկույզը համային որակներից բացի, նաեւ այլ պակաս անմեղ որակներով է օժտված. այն պարունակում է միրիստիցին, էլեմիցին, նաեւ սաֆրոլ, որոնք հոգեմետ ներգործության նյութեր են եւ էյֆորիայի կարճատեւ զգացումից հետո ընդունակ են առաջացնելու հալուցինացիաներ, տախիկարդիա, տեսողական խանգարումներ, սրտխառնուք եւ գիտակցության կորուստ: Բացասական էֆեկտի կարող է հանգեցնել մշկընկույզի ընդամենը մեկուկես միջուկի օգտագործումը (բարեբախտաբար, մարդիկ սովորաբար այն այդքան շատ չեն ուտում): Այս դեպքում մահացու դեպքերը ծայրահեղ հազվադեպ են, քանի որ մեծ քանակով մշկընկույզի օգտագործումը սովորաբար սրտխառնոցի եւ փսխման է հանգեցնում, որոնց շնորհիվ նյութի մի մասը օրգանիզմից դուրս է գալիս մինչեւ արյան մեջ ներծծվելը:

Տոնական սեղանի վտանգավոր մթերքների ցուցակում են ներառված նաեւ օմելան (մղամուճ) եւ գեղեցկագույն իշկաթնուկը (կամ պուանսետիա): Օմելան Սուրբծննդյան սեղանի անբաժանելի մասն է, բայց բույսը ֆորատոքսին է պարունակում: Այս նյութը կարող է բրադիկարդիա, գիպոտենզիա, մաշկի եւ կմախքային մկանների անոթների նեղացում առաջացնել:  Իսկ իշկաթնուկի տերեւների եւ ցողունի վնասվածքը հանգեցնում է եթերային նյութերի արտազատմանը, որոնք հարուցում են մաշկի գրգռում:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular