ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19. ինչո՞ւ են ճարպակալում ունեցող մարդիկ ռիսկի խմբում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդիկ COVID-19-ով վարակվելու ռիսկի խմբում են. նրանք ավելի հաճախ են բախվում բարդությունների եւ ավելի հաճախ են մահանում վարակվելու դեպքում։ Ընդունված է կարծել, որ պատճառը այդ մարդկանց մոտ բազմաթիվ ուղեկցող հիվանդությունների առկայությունն է։ Սակայն բրազիլացի գիտնականները պարզել են, որ պատճառը նաեւ կարող է լինել արյունատար անոթների էնդոթելիայի (անոթների պատի վնասման) դիսֆունկցիան։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, էնդոթելիալ բջիջները պատում են արյունատար անոթների ներքին մակերեսը եւ կատարում բազմաթիվ գործառույթներ, այդ թվում անոթների լայնացման ու նեղացման եւ զարկերակային ճնշման վերահսկման։ Նրանք նաեւ համարվում են հեմատոէնցեֆալիկ շեմի կարեւոր բաղադրիչ, որը պաշտպանում է ուղեղը օտարածին եւ թունավոր մոլեկուլների հայտնվելուց։

Բրազիլիայի մի քանի գիտական համալսարանների մասնագետների հետազոտությունում ուսումնասիրվել են 109 տղամարդկանց եւ կանանց տվյալները, որոնց միջին տարիքը 51 էր։ Նրանք բոլորը հիվանդանոցում են հայտնվել COVID-19-ի չափավոր ընթացքով։ Նրանց կեսից ավելին (62 տոկոս) տառապում էր ճարպակալմամբ, ուղեկցող այլ հիվանդություններից էին հիպերտոնիան (47 տոկոս) եւ դիաբետը (17 տոկոս)։

Էնդոթելիայի ֆունկցիան բժիշկներն ուսումնասիրել են հոսքա-միջնորդավորված դիլատացիայի մեթոդով (FMD), որը ենթադրում է անոթի բեռնվածության թեստ հատուկ մանժետի օգնությամբ։ Բացի այդ, մասնագետները գնահատել են մկանների առողջությունը եւ ուսումնասիրել հեմոգլոբինի, կրեատինինի, թրոմբոցիտների ու բորբոքման մարկերների մակարդակը պացիենտների արյան նմուշներում։

Ճարպակալում ունեցող բոլոր պացիենտների մոտ հայտնաբերվել է էնդոթելիայի խանգարում, որի դեպքում նվազում է անոթների ընդլայնման եւ նեղացման ունակությունը։ Այդ վիճակը զգալիորեն բարձրացնում է սրտի եւ ուղեղի կաթվածների եւ թրոմբագոյացությունների առաջացման ռիսկը։

Հետազոտության հեղինակները նաեւ հայտնաբերել են, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը եւ կրեատինինի բարձր մակարդակը (երիկամների զտիչ ֆունկցիայի մարկերներ) հարաբերակցում են էնդոթելիայի ֆունկցիայի նվազման հետ։ Գիտնականների գնահատականներով՝ մարմնեղ պացիենտների մոտ սիրտ-անոթային բարդությունների զարգացման ռիսկը COVID-19-ի դեպքում բարձր է 17 տոկոսով նորմալ քաշ ունեցող մարդկանց համեմատ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular