ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմակն ընդունված է կրել այնպիսի տարածքներում, որոնք չեն օդափոխվում, մարդկային կուտակումներ կան. Մասնագետները՝ ՀՀ-ում դիմակը բաց տարածքում պարտադիր կրելու որոշման մասին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում, հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել մինչև 5 տարեկան երեխաները, նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի: Դիմակ կարող են չկրել նաև քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները, որոնք, սակայն, իրենց մոտ կունենան համապատասխան բժշկական փաստաթուղթ:

Քաղաքացիների մի մասը, սակայն, չի հասկանում, եթե մարդը փողոցում միայնակ քայլում է, ինչո՞ւ պետք է դիմակ կրի: Բժիշկներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բաց տարածքում դիմակ կրելու առավելությունը, ի՞նչ խնդիր է սա լուծում:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝  առհասարակ, միայն դիմակ կրելն այլ կանոնների չպահպանման դեպքում ունի ցածր և միջին արդյունավետություն:

«Եվրոպայի փորձը գոնե վկայում է այն մասին, որ դիմակը, որպես կանոն, ընդունված է կրել այնպիսի տարածքներում, որոնք չեն օդափոխվում, մարդկային կուտակումներ կան: Ես չեմ հիշում, որ ԵՄ երկրներից մեկում բաց տարածքում դիմակ կրելը լինի պարտադիր: Չգիտեմ, թե այդ որոշումը որքան է մեզ օգուտ տալիս: Երևի ավելի ճիշտ կլիներ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնել փակ տարածքում դիմակ կրելու վերահսկողությանը, հատկապես տրանսպորտում, որը բավականին ռիսկային գոտի է»,- 168am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով էլ՝ վաղ թե ուշ մարդը մտնելու է փակ տարածք ու դիմակ է կրելու, որպեսզի լրացուցիչ շարժ չառաջանա՝ հանել-դնելու համար՝ միանգամից պաշտպանված է լինում մարդը:

Նրա փոխանցմամբ՝ կաթիլն օդում երկար չի պահպանվում, արտաքին միջավայրում ևս, իսկ դրսում, քանի որ հնարավոր է՝ երկարատև շփում լինի, դիմակը պաշտպանիչ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular