ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն ներխուժմամբ. Ադրբեջանը «կծում» է դիրքեր հայկական սահմանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ օրերս Բաքուն Երևանին տեղեկացրել է, որ մաքսային և սահմանային հսկողություն է սահմանում Հայաստանը Իրանին կապող ճանապարհի Ադրբեջանի տարածքում (Բաքվի վարկածով)։ Գործնականում դա նշանակում է այդ ճանապարհի փաստացի փակում: Երևանի պաշտոնյաները հայտարարել են, որ այլընտրանքային ճանապարհն արդեն պատրաստ է, սակայն ըստ փորձագետների Հայաստանը Իրանի հետ կապող նոր երթուղին ձմռանը դժվարանցանելի է և դժբախտ պատահարների տեսանկյունից պակաս անվտանգ։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հայկական կողմը նշված ճանապարհին հայելային սահմանային և մաքսային հսկողության կետեր կստեղծի։ Բայց «հայելային պատասխանի» իմաստը լիովին պարզ չէ, քանի որ ադրբեջանցիները չեն օգտվում այդ ճանապարհից։

Եվ դա վերջը չէ: Հերթական միջադեպն է տեղի ունեցել առողջարանային Ջերմուկ քաղաքի մոտ. այնտեղ է գտնվում Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածը, որը բաժանում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավարությունից։ Բաքուն փորձում է ավելի նեղացնել այդ տարածքը, ինչպես նաև վերահսկողություն հաստատել Հայաստան-Իրան միջպետական ​​նոր ճանապարհի վրա, այդ թվում զրահատեխնիկայի օգնությամբ։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելով՝ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին Հայաստանի տարածք ներխուժելու փորձի մեջ։ Բաքվում, իրենց հերթին, տեղի ունեցածն անվանել են սադրանք և տարածել են տեսագրություններ, որոնցում, ըստ իրենց վարկածի, ադրբեջանական զինուժը նոր դիրքեր է գրավում, որտեղ նախկինում տեղակայված են եղել հայկական դիրքերը։

Փորձագետները համակարծիք են, որ Բաքվի գործողությունները բացատրվում են նրանով, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է Հայաստանի տարածքով Նախիջևանին «ինքնիշխան միջանցք» տրամադրել։ Այդ գաղափարը Հայաստանում չափազանց անընդունելի է։ Սա գիտակցելով Փաշինյանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցություններում «միջանցքային տրամաբանություն» չկա և չի էլ կարող լինել։

Այսպիսով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրել է հայ հասարակության վրա աստիճանական ճնշում գործադրելու մարտավարությունը, որպեսզի, հոգնած այդ սահմանամերձ շրջանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին մշտական ​​հաղորդագրություններից և սեփական տարածքում տեղաշարժի նոր դժվարություններից Հայաստանը ի վերջո հաշտվի միջանցքի տրամադրման մտքի հետ։ Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ եթե Հայաստանը կամավոր «միջանցք» չտրամադրի Բաքվին  Ադրբեջանը ուժով այն կվերցնի։ Վարչապետին ընդդիմադիր դաշինքը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հայտարարել է. «Ադրբեջանական կողմի պահվածքը ցույց է տալիս, որ իրականում հայ ժողովրդից թաքուն, ի վնաս պետական ​​շահերի ապօրինի սահմանազատում է իրականացվում իշխանությունների հանցավոր անգործությամբ կամ  համաձայնությամբ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular