ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձեց տիրանալ այն դիրքերին, որոնք կարող են որոշակի մարտավարական առավելություն բերել իրենց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ ադրբեջանական կողմը զինված հարձակում էր ձեռնարկել, ծանր զինտեխնիկայի օգնությամբ առաջ էր եկել ՀՀ տարածք: Բախման հետևանքով կողմերն ունեն զոհեր, վիրավորներ, իսկ հայկական կողմը՝ գերիներ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Մարկարովն ասաց․ «Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ գործողությունների շարունակությունն է: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը հայտնվել է նոր անվտանգային միջավայրում: Ըստ էության, ստորագրված փաստաթուղթը մենք դժվար թե կարողանանք համարել խաղաղության համաձայնագիր, և Ադրբեջանը նման փաստաթուղթ ցանկանում է ստանալ իր նախանշած պայմաններով, իր ցանկություններով: Այն գործողությունները, որ Ադրբեջանն իրականացնում է հետպատերազմյան ժամանակաշրջանում, տեղավորվում են այդ տրամաբանության մեջ: Մայիսից սկսած Ադրբեջանը սահմանային լարվածություններ է հրահրում և հիմա էլ նրանք փորձեցին տիրանալ դիրքերի, որոնք կարող են որոշակի մարտավարական առավելություն բերել իրենց: Այս տեսանկյունից Ադրբեջանը լուծում է ռազմավարական նշանակության խնդիրներ մեր տարածքում: Երբ հայկական կողմից համարժեք պատասխան ստացան, սկսեցին ընդլայնել ռազմական գործողությունները՝ կիրառելով ավելի խոշոր զինտեխնիկա»:

Հարցինշ թե քաղաքագետն ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի վարքագիծը՝ Ալեքսանդր Մարկարովը ասաց․ «Այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահություն է իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել համապատախան օրակարգ և հաշվի առնելով անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի սահմաններին, փորձել դիմել այլ գործողությունների, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի անդամության վերաբերյալ կանոնակարգային փաստաթղթերով: Եթե ոչ, համենայնդեպս փորձել դիմել այլ քայլերի, որոնք նախատեսված են կամ հնարավոր է իրականացնել՝ հաշվի առնելով իրավիճակը: Շատ լավ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը բարդ կազմակերպություն է կոնֆլիկտային, միմյանց չհամընկնող շահերով և որոշումներ կայացնելը, որը պահանջում է կոնսենսուս, միշտ չէ, որ հնարավոր է դառնում: Բայց փորձել անհրաժեշտ է: Եթե չենք փորձելու, բնականաբար ոչինչ չի ստացվելու, հետևաբար պետք է իրականացնել գործողություններ, որոնք բխում են մեր քաղաքական դոկտրինայից, մեր անվտանգային շահերից և ՀԱՊԿ գործունեության տրամաբանությունից»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular