ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջի՛ր ամպերից, Իվետա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այն, որ Իվետա Մուկուչյանը Եվրատեսիլից հետո լրիվ «զվյոզդը տարածա» դառել, փաստ է:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակներում ամեն կերպ փորձում էի ինքս ինձ համոզել, որ սխալվում եմ, բայց չէ: Իրեն Բեյոնսեի տեղը դրած երգչուհին ամբողջ նախագծի ընթացքում այնպես էր իրեն պահում, ասես ինչ-որ ավանդ ունի իր «պոդոպեչնի» Վահեի վոկալի կամ կատարողականության մեջ: Հարգելի՛ս, Վահեի առաջին քայլերը տեսել ենք «Շանթի» եթերում ու լավ գիտենք՝ ով ու ինչպես Վահեին երգել սովորեցրեց:

Նստած լինելով այնպիսի կայացած երաժիշտների շարքում, ինչպիսիք են Հայկոն, Արամ MP3-ն ու Արշակյան քույրերը, Իվետան գոնե պիտի ներքուստ համեմատություն անցկացներ իր ու այդ մարդկանց միջև ու հաներ իր գլխից այդ երևակայական թագը, այլ ոչ թե ամեն երգի հետ ինքնահաստատվեր ու փորձելով բոլորին ցույց տալ, որ «ինքը էդ երգը անգիր գիտի», բեմի վրա երգողներից ավելի բարձր ձենով ձայնակցել: Ինչևէ, անցնենք առաջ։

Օրերս Իվետայի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, որին հրավիրված էին գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ու ի՞նչ է անում Իվետան… Նա գրեթե հրաժարվում է իր իսկ հրավիրած լրագրողների հարցերին պատասխանել՝ վիդիտե լի, նե դո վաս… Այ բալամ, մեկը չկա՞ բացատրի էս մեր աստղուլյաներին, որ մամուլի հետ շփվելը ոչ թե իրենց ցանկությունը պիտի լինի, այլ պարտականությունը: Թե՞ Սիրուշոյից են սաղ խոնավություն քաշում՝ տեսեք-տեսեք, ես էլ եմ անհասանելի, ես էլ եմ ինձ թանկ պահում ու ամեն մեկի հարցին չեմ պատասխանում:

Բայց կներեք, Սիրուշոն էնքան դաստիարակված ու տակտով մարդ ա, որ նույնիսկ փողոցում իրեն հարց ուղղած լրագրողին է հարկ համարում պատասխանել, էն դեպքում, երբ իր ընտանեկան ստատուսը թույլ է տալիս սահմանափակել «անձնական տարածք» ուրիշների մուտք գործելը: Մի խոսքով՝ իջի՛ր ամպերից, Իվետա, ու Ղարաբաղի դրոշը սեփական փիառի համար Եվրատեսիլում բարձրացնելով դու ազգի հերոս չես դարձել, որ քեզ հենց ազգի հերոսի տեղն ես դրել:

Առանց այն էլ տհաճ էր սեփական նախաձեռնությամբ Ղարաբաղի անունից ինքդ քեզ պադդերժկա անող ուղղաթիռի տրյուկդ, որը հավանաբար կարծել ես, թե ոչ ոք չի հասկանա՝ բացի քեզնից: Ոտքերդ երկար են, էդ շատ լավա, բայց որ խելք․․․ Մի խոսքով՝ աստղայինը տարածներին մեկը թող իմաց տա, որ իրենք շաաատ ծիծաղելի են:

Նյութի աղբյուրը` ԿրիԾիկ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular