ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում․ Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական վերջին ագրեսիան հնարավորություն էր կրկին արձանագրելու՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մեղքով կորցրել է իր սուբյեկտայնությունը, իսկ մեր երկրին վաղուց այլևս չեն հարգում միջազգային ասպարեզում։ Չնայած Հայաստանի ԱԳՆ-ն միջազգային գործընկերներից ադրբեջանական կողմի գործողություններին «պատշաճ» և «հասցեական» արձագանք էր պահանջում, միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը, այդուհանդերձ, հիմնականում ուղղված են հավասարապես երկու կողմին։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կոչ անելով Երևանին և Բաքվին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան։

Նույնիսկ Ֆրանսիան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում քանիցս հայամետ հայտարարություններ էր արել, այս անգամ մեղմիկ քննադատել է երկու կողմերին էլ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, վերահաստատելով պաշտոնական Փարիզի պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման գործընթացներին աջակցելու գործում, հայտարարել է. «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվեն բանակցությունների հիման վրա, որոնք «հեռու կլինեն տեղում կատարված փաստերից»։ Երկու կողմին զսպվածության կոչ է անում նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությունը։

«Մենք տագնապով ենք հետևում վերջին բռնարարքների մասին տեղեկություններին», - հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը և կոչ արել բոլոր կողմերին առաջնորդվել եռակողմ հայտարարությունների դրույթներով, բոլոր առկա մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։ Իր ռազմավարական դաշնակցին օգնելու փոխարեն իրավիճակին ուշադիր հետևելու մասին հայտարարություններ են հնչում նաև Ռուսաստանից։ Թեպետ, այս ամենը լիովին օբյեկտիվ է, ՀՀ իշխանությունները երկրորդ օրն է՝ չեն կարողանում պաշտոնական մի նամակ ձևակերպեն՝ ուղղված ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին։ Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը, միջազգային հանրության անհամարժեք արձագանքները վկայում են՝ Հայաստանի Հանրապետությունը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, իսկ օբյեկտի հետ վարվում են ըստ նպատակահարմարության։ Միակ մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, գործող ապիկար և դավաճան իշխանություններն են։

Մեսրոպ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular