ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա ի՞նչ եք կարծում որ մի զինվորն է հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնալու. Կարպիս Փաշոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրում է․
 
Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պարոնը, որը նաև ԶՈւ-երի գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։
Եվ այսքանից հետո այդ նույն պարոնը նոյեմբերի 17-ի տարածքային և դիրքային կորուստների պատասխանատվությունը փորձում է բարդել գերի ընկած զինծառայողների վրա։
Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա ի՞նչ եք կարծում որ մի զինվորն է հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնալու։ Գլխավոր հրամանատարի փախուստից հետո սպասո՞ւմ եք ինչ-որ մեկի նահատակությանը։
Մի՞թե այդ մարդը չի ամաչում, երբ իր զինվորները զանգվածաբար վայր են դնում զենքերը և գերի ընկնում։ Վատ չի՞ զգում դրանից, սրտից արյուն չի՞ հոսում, թե թքած ունի և հանուն իր քաղաքական մանիպուլյացիաների պատրաստ է նույնիսկ մանրադրամ դարձնել ողբերգական ճակատագրի արժանացած զինվորներին։
Թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն։ Կամ հանուն ինչի՞ նրանք պետք է կռվեն, եթե ներքին համոզմունք ունեն, որ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ արդեն իսկ զիջված են, ինչի՞ իրենք իրենց պայթեցնեն, եթե համոզված են, որ իրենց ետևից ոչ ոք չի գնալու և իրենք ընդամենը վիճակագրություն են դառնալու։
Զինվորները միայն մի դեպքում են սխրանքի գնում, երբ իրենց ետևում զգում են պետության շունչը, ուժեղ հրամանատարի ներկայությունը և համոզված են, որ իրենց մահը անիմաստ չէ։
Լա՛վ, ենթադրենք տղաները հանցանք են գործել ու զենքերը վայր դրել, իսկ դրանից հետո ինչո՞ւ հավելյալ զորք չես ուղարկել դիրքերը պահելու համար։ Որովհետև դու թքած ունես այդ դիրքերի վրա, բայց մարդկանց կշտամբում ես, թե ինչու նռնակով իրենք իրենց չեն պայթեցրել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular