ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորյա օրերին ինչպե՞ս սնվել՝ խուսափելով գիրացումից եւ թունավորումից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամանորյա ճոխ սեղաններ, քանի որ շատ ընտանիքներ հազվադեպ են ունենում եւ բացի այդ էլ, եթե մինչեւ Ամանորը մարդը նորմալ չի սնվելը՝ տեսնելով այդ ճոխությունը չի կարողանում իրեն զսպել եւ բերում է շատակերության:

Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը՝ նշելով, որ այդ օրերի շատակերությունն էլ իր հերթին բերում է մի շարք խնդիրներ.  «Նախ քաշի ավելացում, քանի որ այդ օրերին կարելի է 3-5 կիլոգրամ  քաշ ավելացնել»:  Այդ կիլոգրամների մեջ, ըստ սննդաբանի,  բացի ճարպային մասից մարդը հավաքում է նաեւ հեղուկային մաս:

Մարդիկ այդ օրերին շատ աղի, քաղցր եւ տարբեր տեսակի ըմպելիքներ օգտագործելով օրգանիզմում ունենում են այտուցներ, որոնք, ըստ մասնագետի, արտաքնապես չեն երեւում: Այն մարդիկ, որոնք պահպանում են ճիշտ սնվելու կանոնները, մասնագետի խոսքերով, երբ այդ օրերին իրենց «ազատ» են թողնում, հետո շատերը դժվարությամբ են վերադառնում իրենց նախկին սննդակարգին, որը բերում է քաշի ավելացմանը եւ դեպրեսիաների.

«Պետք է հիշել, որ ամենաօգտակար սնունդն էլ, եթե չափն անցնում ես՝ դառնում են վնասակար: Ճարպոտ, թթու, կծու ուտելիքները իրար հետ խառնելով, գումարած մեծ քանակի ալկոհոլ, կարող է ավարտվել ընդհուպ մինչեւ մահով»: Այդ օրերին շատ են լինում նաեւ թունավորումները, որոնք առաջանում են սկսված ամենասովորական աղցաններից, որոնք պատված են լինում մայոնեզով եւ թթվասերով, վերջացրած տան պայմաններում պատրաստած պահածոներից: Այս մասին սննդաբան Հասմիկ Աբովյանը ասաց, որ նախապես խառնված մայոնեզ-թթվասերը, որոնք շատ ժամանակ երկար մնում են տաք ջերմաստիճանով միջավայրում, դրանցում շատ արագ բազմանում են միկրոբները եւ առաջացնում են թունավորում.

«Դրա համար, աղցանը պետք է պատրաստել քիչ քանակությամբ եւ թթվասեր-մայոնեզը խառնել միայն մատուցելուց առաջ»: Հայտնի է, որ բոտուլիզմը առաջանում է տնական պահածոներից, որոնք, ըստ մասնագետի, միանշանակ պետք է արգելված լինել, քանի որ այն մեծ վտանգ է սպառնում մարդու կյանքին.

«Այդ ամենը իմանալով շարունակել պահածոներ պատրաստել տնային պայմաններում հանցագործություն եւ տգիտություն է: Ուղղակի բոտուլիզմից պաշտպանվելու համար ոչ մի տնական պահածոյից օգտվել չի կարելի, իսկ օգտագործելուց էլ պետք այն եռացնել 20 րոպե՝ այդ պայմաններում բոտուլիզմի թույները քայքայվում են, իսկ այն պահածոները, որոնք հնարավոր չեն եռացնել, ապա պետք է հիշել, որ խաղում եք մարդու կյանքի հետ եւ չօգտագործել»:  

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular