ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքր քայլերով Ադրբեջանը առաջ է գալիս, իսկ փաշինյանական ռեժիմը մեղադրում է բոլորին․ Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում և աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։

Փաստացի ներքին համաձայնություն ստանալով ՀՀ կառավարությունից՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակեց սողացող պատերազմը և 2021-ի նոյեմբերին շարունակեց առաջխաղացումը։ Այս անգամ թշնամին ոչ միայն Իշխանասարի, այլև ավելի վերև՝ դեպի Ջերմուկ դիրքերում ևս ագրեսիա սկսեց՝ լավ իմանալով, որ փաշինյանական ռեժիմը հայ զինվորին արգելելու է կրակել ու պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։

Երեկվա ռազմական գործողությունների ամենաթեժ պահին ինձ հանդիպեց մի 60-ամյա տղամարդ, ով չէր կարողանում արցունքները թաքցնել։ Ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու ուղղությամբ։ Մեկ ուրիշը ուշ երեկոյան զանգել էր, ասում էր՝ պայմանագրային ծառայող եմ, էլ չեմ դիմանում այս նվաստացմանը։ Բանակն ունի զենք ու մարտական պատրաստություն, բայց վերևից հրահանգում են թողնել ամեն ինչ ու դուրս գալ դիրքերից։

Ուրիշ ի՞նչ անվանել սա, եթե ոչ հայ զինվորի կյանքի հաշվին թշնամու հետ թաքուն պայմանավորվածությունների կատարում։ Փոքր քայլերով Ադրբեջանը առաջ է գալիս, իսկ փաշինյանական ռեժիմը մեղադրում է բոլորին՝ ընդդիմությանը, հայ զինվորին, ռուսներին, ամերիկացիներին, բոլորին․․․

Մարտական գործողությունը կանգ է առել, հարաբերական հանգիստ է, հայերը ևս հանգստացել են, իսկ որտե՞ղ է թշնամին։ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ սուվերեն տարածք է մտել ավելի քան 2 կմ։ Մնալու է այնտեղ, և հենց դա է թշնամու նպատակը, դա է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ սկզբունքը։

Շաբաթներ անց էլի նման մի տեղային բախում կանի, ևս մի քանի կմ առաջ կգա, և այդպես շարունակ, մինչև հասնի իր համար ցանկալի բնագծերի։ Այդ ժամանակ էլ փաշինյանական ռեժիմը կստորագրի սահմանագծման փաստաթուղթը՝ վերջնականապես թաղելով հայկական պետությունը։

Թույլ չենք տա թաղել մեր երեխաների ապագան։ Եթե ինչ-որ բան պետք է թաղել, ապա ազգովի պետք է թաղենք փաշինյանական իշխանությանը իր իսկ փորած գերեզմանափոսում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular