ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը երբեք կանգ չի առնելու, քանի դեռ վարվում է այն խաղաղասիրական քաղաքականությունը, որը որդեգրել է Հայաստանի ներկայիս կառավարող թիմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում անվտանգության խնդիրները սրվում են, երեկ ամբողջ օրը լարված մարտեր էինշ ինչի արդյունքում եղան կորուստներ, թշնամին էլ առաջխաղացման փորձեր էր կատարում։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքագետն ասել է. « Սպասել, որ այլ զարգացումներ կլինեին, անտեղի էր, այդ մասին վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս նշվել է։ Ադրբեջանը երբեք կանգ չի առնելու, քանի դեռ վարվում է այն խաղաղասիրական քաղաքականությունը, որը որդեգրել է Հայաստանի ներկայիս կառավարող թիմը։ Ադրբեջանի խնդիրներն առաջին հերթին կապված են թյուրքական շահերի հետ, ըստ որի՝ նման կարգի պատերազմից հետո իրենք պետք է ամեն գնով զարգացնեն այդ հաջողությունը, որպեսզի շատ ավելի մեծ ռազմավարական խնդիր լուծեն։ Այն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղղակի կապ հաստատելը։ Թուրքական կողմի այդ շահը գերակա է, կա ռազմավարական այդ գիծը՝ ամեն գնով հասնել նպատակին։ Հիմա սպասել, որ պատերազմից հետո իրենք առավելագույնս չէին օգտվելու այդ հնարավորությունից, անտեղի էր։ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ դրան անհամապատասխան է հայկական կողմի քաղաքականությունը, որին թվում է, թե ներկա իրավիճակում հնարավոր է խոսել խաղաղությունից, թյուրքական աշխարհի հետ կառուցել բարիդրացիական հարաբերություններ։ Նման հարաբերություններ հնարավոր է, եթե հայկական կողմը մշտապես հաղթանակած ու պարտադրող կողմ լինի։ Թուրքիայի ծավալման կարևոր ուղղություններից մեկն Արևելքն է, որտեղ իրենց միավորում է թյուրքական աշխարհը։ Եվ այսօր հատկապես Կենտրոնական Ասիայում Թուրքիան ծավալվելու մեծ հնարավորություններ է ձեռք բերել, այդ թվում՝ նաև Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, որն ստիպել է Կենտրոնական Ասիայի երկրներին փնտրել անվտանգության այլ աղբյուրներ, որպեսզի կարողանան սպասվող տարբեր տեսակի անվտանգային մարտահրավերների դեմն առնել։ Այդ տեսանկյունից բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանն անկարող է նման կարգի խնդիրներ լուծել, և պետք է կողմնորոշվել։ Իսկ կողմնորոշման համար լայն դաշտ տրված չէ՝ մի կողմից Չինաստանն է, մյուս կողմից Թուրքիան, ինչ-որ առումով արևմտյան երկրները, որոնք Աֆղանստանի օրինակով, հանգիստ կարող են լքել տարածաշրջանը։ Եվ, բնականաբար, նման կարգի իրավիճակը նաև ստիպում է Թուրքիային ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ՝ բացելու համար այն միակ ուղին, որը հնարավոր է։ Իսկ Թուրքիայի՝ Արևելք տարածվելը միայն Հարավային Կովկասով է հնարավոր։ Մեկ տարի է ասվում է, հետագայում ևս ասվելու է, սա պետք է ընկալեն բոլորը՝ Թուրքիան երբեք կանգ չի առնելու։ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն գնով փորձելու են այդ խնդիրը լուծել։ Իրենք փորձեցին այլ կերպ լուծել, մենք տեսանք, թե Իրանն ինչպիսի կոշտ արձագանք տվեց։ Բնականաբար, որտեղ ամուր պատ է դեմ գալիս, իրենք մտածում են ինչպես շրջանցել այդ պատը, այլ ճանապարհներ գտնել։ Եվ հիմա գտել են, որ այդ ճանապարհներից մեկը կարող է լինել Սիսիանը, Վայոց Ձորը կամ Գեղարքունիքը, Իրանի սահմաններից շատ ավելի հեռու ճանապարհով։ Այն, որ ենթադրվում էր, թե Մեղրիով հնարավոր է այդպիսի կարևոր խնդիր լուծել, Իրանը ցույց տվեց, որ Մեղրին նաև իր ուղղակի վերահսկողության տակ է լինելու։ Եվ, բնականաբար, թուրքերը պետք է այլ ճանապարհներ գտնեն։ Բայց որ կանգ կառնեին, մեր մտածողության արատները գալիս են այնտեղից, որ հայերը մտածում են, թե երբևէ թուրքերը կարող են կանգ առնել։ Հայերը լավատեսությամբ են կերակրվում, ինքնախաբեությամբ են զբաղված։ Սա է ընդհանուր պատկերը։ Ի՞նչ են անում իրենք հիմա, կիրառել են հետևյալ մեխանիզմը՝ լիարժեք ձևակերպված մեխանիզմը կիրառվել է մայիս ամսին՝ Սև լճի տարածքում տարածքներ գրավելով։ Նույնը հիմա են անում, որովհետև դա իր հաջողությունն արձանագրել է։ Եվ այդ հաջողության վրա կարելի է կառուցել նաև այլ հաջողություններ, քանի որ դրա լուծումը հայկական կողմը չի գտել։ Մինչև հիմա Սև լճի շրջանը մնում է թուրքական օկուպացիայի տակ և հայկական կողմը ոչինչ չի կարողանում անել։ Իսկ հայկական կողմից միայն ասում են, որ այս իրավիճակը չեն հանդուրժի և խնդիրը կլուծվի սահմանազատման ու սահմանագծման ժամանակ։ Բայց այդ անորոշ ապագային թողնելու քաղաքականությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ու Թուրքիային տվյալ խնդիրը և այլ խնդիրներ ևս ներկայում լուծել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular