ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի քարոզչական և տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21-րդ դարի պատերազմներում ամենակարևոր ճակատներից մեկը տեղեկատվաքարոզչականն է։ Արցախյան 44-օրյա պատերազմը վկայեց, որ Հայաստանը պարտվել է այդ ուղղությամբ։ Ռեսուրսների անբավարարությունը կամ սխալ օգտագործումը հանգեցրին լրջագույն խնդիրների։ Մեկ տարի շարունակ գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեղադրում էին քարոզչական և տեղեկատվական ճակատում ոչ թե Հայաստանի, այլ թշնամիների շահերով առաջնորդվելու, սեփական ժողովրդին մանիպուլացնելու, կեղծ տեղեկություններով ապակողմնորոշելու, ստով և կեղծիքով կերակրելու, որպես հետևանք՝ պարտության հասցնելու մեջ։

Իշխանության սպասարկուները, բնականաբար, հերքում էին այդ մեղադրանքները։ Երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունները, իշխանական լրատվամիջոցների պահվածքը վկայեց, որ դեռ մի բան էլ մեղմ էին որակումները Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հասցեին։ Գործող իշխանությունները տեղեկատվական պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին և հետևողականորեն վարում են այն։ Երկու ապացույց ներկայացնենք, որպեսզի մեզ էլ չմեղադրեն մերկապարանոց հայտարարությունների մեջ։

Պատերազմական գործողությունների ժամանակ հանրությունը սովորաբար տեղեկությունները ստանում է պաշտոնական աղբյուրներից, իսկ իշխանության խնդիրն է առավելագույնս ստերիլ պահել տեղեկատվական միջավայրը, օբյեկտիվ և արագ ինֆորմացիա տա գործողությունների վերաբերյալ՝ կանխելու բնակչության շրջանում հնարավոր խուճապը։ Փաշինյանական քարոզչամեքենան, ընդհակառակը, իրեն դրսևորեց որպես թշնամու դաշնակից։ Չէր հասցրել Պաշտպանության նախարարությունը հաղորդել հայկական կողմի կորուստների մասին, երբ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները, հայտարարեց, թե հայկական կողմը տասնյակ զոհեր ունի։ Տեղեկությունն անմիջապես տարածեց Հանրային հեռուստաըկերությունը, որտեղ, նշենք, այսօր պաշտոնների են նշանակված վարչապետի ընտանեկան լրատվամիջոցի աշխատակիցները։

Մեկ այլ դրվագում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող կայքը, վկայակոչելվ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարեց, թե Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով։ Կեղծ տեղեկությանը ավելի մեծ վստահելիություն հաղորդելու համար իշխանական ԶԼՄ-ն նույնիսկ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պտրուշևի անունն էր գրել։ Ի վերջո, պարզվեց, որ որևէ նման բան չկա, ռուսական որոնողական համակարգերում էլ այդպիսի տեղեկություն չի շրջանառվում։ Սեփական ժողովրդի դեմ քարոզչական պատերազմին, տարօրինակ կլիներ, եթե չմասնակցեր ՊՆ նախկին ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում օրեր շարունակ սուտ և կեղծիք տարածող անձը։ «Գնացի…Հիմա միայն գործի ժամանակն է։ Փառք Մեր Բանակին»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Նարեկ Ղամբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular