ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ո՞ր արժանիքի համար է Պապիկյանը  պարգեւատրվել այս բարձր պարգեւով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են.

1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։

2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները։

3. Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։

Սրանք են այն չափորոշիչները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում անձը կարող է պարգեւատրվել «Գարեգին նժդեհ» մեդալով։

Ինչպես նշվում է, այս մեդալով պարգեւատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը ո՛չ ենթասպա է, ո՛չ էլ, առավել եւս՝ սպա, հետեւաբար, այս կետը նրան չէր կարող վերաբերել։

2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն եւ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, եւ այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։

3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։

Հարց է առաջանում․ ո՞ր արժանիքի համար է Պապիկյանը 2016 թվականին պարգեւատրվել այս բարձր պարգեւով։ Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում եւս որեւէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգեւատրվել։

Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, սակայն ինչ-որ ժամանակից սկսած՝ ՊՆ լրատվականն այլեւս գոյություն չունի, ուստի մեր զանգերին էլ պատասխանող չեղավ:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ` ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին:

Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաեւ Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։ Այս մասին մի առիթով խոսել է նաեւ այդ օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետեւ անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Մեզ ասացին, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել:

Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդչափ ատելի նախկինները Սուրեն Պապիկյանի խրամատ փորելը համարել են «բանակաշինությանը մասնակցություն» եւ անգամ մեդալ են տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմից մեկուսացրեց գեներալներին ու նախկին զինվորականներին, այլեւ նրանց բոլորի նկատմամբ մեղադրանքներ հարուցեց, վարկաբեկեց ու պատերազմում պարտության մեղքը դրեց նրանց վրա: Ավելին` հայտարարեց, թե ընդդիմության այն ներկայացուցիչները (Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, ՀՅԴ), որոնք ջոկատներ կազմեցին եւ գնացին մասնակցելու պատերազմին, փախել են մարտադաշտից, դասալիք են ու դավաճան:

Իսկ նախկինները մի քանի շաբաթ Արցախում խրամատ փորած «ՔՊ ջոկատի» անդամներին մեդալներ են տվել: Ի դեպ` Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք այդ նույն ժամանակ ՊՆ պատվոգրերով են պարգեւատրվել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular