Բացահայտվել է COVID-19-ի ծանր ընթացքի անսպասելի գործոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ մարդիկ, ովքեր գենետիկորեն հակված են թթվային ռեֆլյուքսի զարգացմանը (որը հանգեցնում է կերակրափողի թթվա-լեղային ռեֆլյուքսային այրոցի), կարող են հակված լինել ծանր ընթացքով COVID-19-ին: Հարակից հետազոտությունը, որն իրականացվել է Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքում գտնվող Բերգհոֆերի հետազոտական ինստիտուտի մասնակցությամբ, հրապարակվել է Human Molecular Genetics ամսագրում:
Այսպիսով գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի ծանր ընթացքի անսպասելի գործոն։ «Մենք պարզեցինք, որ գեները, որոնք հրահրում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսիոն հիվանդություն (GERD) կապված են COVID-19-ով ծանր հիվանդության և հոսպիտալացման ռիսկի 15 տոկոսով բարձրացման հետ»,- գրել է հետազոտության համահեղինակ Ջու-Շենգ Օնգը:
Մասնագետները նշել են, որ այդ հիվանդությունը և ծանր ընթացքով COVID-19-ն ունեն ընդհանուր ռիսկի գործոններ, որոնք են գիրությունը, հիպերտոնիան, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ GERD-ն ուղղակի դեր է խաղում կորոնավիրուսի դեպքում հոսպիտալացման ռիսկի բարձրացման գործում», - ասել է Օնգը:
Ապրիլին ռուս ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը Lente.ru-ին ասել էր, որ երբ մարմինը վնասվում է «ստամոքսային կովիդից», մարդը կարող է տարբեր ցավեր զգալ, այդ թվում պանկրեատիտի նոպայի նման ցավեր։ Նրա կարծիքով նման ցավերը լավ կառավարում են սպազմոլիտիկները ցավազրկողների հետ համատեղ։ Ցավ չառաջացնելու համար բավական երկար դիետա է պահանջվում, նկատել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը