ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը և Հայաստանը կստեղծեն համատեղ արդյունաբերական պարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iran.ru-ն գրում է, որ Իրան-Հայաստան համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը հայտարարել է, որ երկու երկրները նախատեսում են մոտ ապագայում ստեղծել համատեղ արդյունաբերական պարկ: Այդ մասին գրել է Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի կայքը։

Էրվիկ Յարիջանյանն ասել է, որ երկու կողմերն ունեն նաև համագործակցության ներուժ այնպիսի այլ ոլորտներում, ինչպիսիք են բանկայինը, ֆինանսականը, գյուղատնտեսությունը և արտաքին գյուղատնտեսությունը։ «Մենք բանակցում ենք Հայաստանի իշխանությունների հետ երկու կողմերի գործարարների համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու, ներդրումներ անելու և միասին ապրանքներ արտադրելու համար, որպեսզի մուտք ապահովվի դեպի ավելի հեռավոր շուկաներ, ինչպիսիք են Եվրոպան և Կանադան, - ասել է նա,- ներկայումս եվրոպական մի քանի երկրների և Կանադայի միջև արտոնյալ սակագինը Հայաստանի հետ կազմում է չորս տոկոս, և այդ իրավիճակում, եթե Իրանի և Հայաստանի ներդրումներով համատեղ արտադրանք արտադրվի և արտահանվի այդ շուկաներ, այն փաստացի կլինի երկկողմանի շահավետ»։

Անդրադառնալով մի քանի շաբաթ առաջ Իրանի առևտրային պատվիրակության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հանդիպմանը Յարիջանյանն ասել է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ողջունել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և նախատեսում է մոտ 50 հեկտար հող հատկացնել ստեղծվելիք համատեղ արդյունաբերական պարկի համար»։

«Իրանի արդյունաբերական գոտիները, համագործակցելով Հայաստանի արդյունաբերական պարկերի հետ, մտադիր են ստեղծել համատեղ արդյունաբերական գոտի, ինչը կարող է հանգեցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից տեխնոլոգիաների և կապիտալի փոխանցմանը, ինչպես նաև ապրանքների վերամշակմանը և արտահանմանը Հայաստանից»,- պարզաբանել է նա։

Նշելով, որ ներկայումս Իրան-Հայաստան առևտրի զարգացման համար առանձնահատուկ խնդիրներ չկան, նա ասել է. «Վերջին տարիներին Իրան-Հայաստան առևտրի խնդիրն այն էր, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը մեծապես հիմնված է էներգառեսուրսների փոխանակման վրա։ Այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանից էլեկտրաէներգիա է ստացել գազի արտահանման դիմաց։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունն արգելել է ավելի քան 1000 ապրանքատեսակների ներմուծումը Թուրքիայից, այժմ պայմանները շատ ավելի բարենպաստ են երկու երկրների միջև առևտրի զարգացման և դեպի Հայաստան իրանական արտահանման ծավալների ավելացման համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular