ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական գրանցումով օդանավը թռել է Սիրիա, ապա մեր երկնքով վերադարձել Ադրբեջան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հետք»-ը գրում է․ «Նոյեմբերի 14-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ զրահատեխնիկա ու հընթացս գրավելով մի քանի մարտական հենակետ ՀՀ տարածքում։ Հայկական կողմն ունի կորուստներ․ զոհերի ու վիրավորների թիվը ՊՆ-ն առայժմ չի հստակեցրել, սակայն հայտնի է, որ ՀՀ ԶՈւ-ից 12 հոգի գերի է ընկել։

Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչև այս պահը որևէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։

Այսպես՝ նոյեմբերի 14-ից, երբ թշնամին սկսեց ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ՝ ըստ էության, նպատակ ունենալով ուժի կիրառմամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններից միջանցք բացել դեպի Նախիջևան, «AZAL»-ը շարունակել է անխափան թռիչքները մեր երկնքով և ամեն օր կատարել 3-ական չվերթ Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ։ Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ Բաքվից Նախիջևան մեկնելիս և վերադառնալիս ինքնաթիռները յուրաքանչյուր անգամ հատում են ՀՀ օդային տարածքը, ապա կստացվի, որ նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։

Այսօրվա վերջին չվերթը (համարը` J2 256) չնայած, ըստ էության, Նախիջևան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջևանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։

4K-AZ84 ադրբեջանական գրանցումով օդանավը, որն այսօրվա ընթացքում կատարել է «AZAL»-ի Բաքու-Նախիջևան-Բաքու բոլոր թռիչքները, վերջին՝ օրվա ընթացքում 6-րդ թռիչքի ընթացքում flightradar24.com-ի կողմից ֆիքսվել է Սիրիայի տարածքում Երևանի ժամանակով 18։25-ի սահմաններում, իսկ արդեն 19։00-ի կողմերը վայրէջք կատարել Նախիջևանում և այս պահին նորից ուղղություն է վերցրել դեպի Բաքու (տես ստորև)։

Թե ում է տեղափոխում Բաքվից Նախիջևան թռած, ապա Սիրիայի երկնքում հայտնված և հիմա նորից Բաքու վերադարձող ինքնաթիռը կարելի է ենթադրել։ Այս հոդվածի հրապարակման պահին թշնամի երկրի ազգային ավիափոխադրողի օդանավը ՀՀ օդային տարածքում է (տես վերևի նկարում)»:

Մանարամասները` սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular