ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերվա 2-ին զանգում եմ երեխուս, ասում եմ` ո՞վ կա մոտդ, ասում է` ոչ մեկ. նոր մանրամասներ՝ 26-ամյա ծննդկանի մահվան դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Կապանի ծննդատանը մահացած ծննդկանի և մահացած ծնված նորածնի դեպքի մասին արդեն տեղեկացրել էինք: 26-ամյա Մարինեն հղիության 37-38 շաբաթում էր գտնվում, առաջնեկին էր սպասում, բայց հանկարծ զգում է, որ պտղի խաղը դանդաղել է: Բուժկենտրոնում պարզվում է, որ պտուղը մահացել է:

Ծննդկանը դեկտեմբերի 25-ի առավոտյան ծննդաբերում է բնական ճանապարհով` 2.900 կգ քաշով, 40 սմ հասակով իգական սեռի` արդեն մահացած երեխա: Ծննդաբերությունից շատ չանցած` Մարինեն սկսում է արյունահոսել: Կապանի բուժկենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանի խոսքով` պտղի ներարգանդային մահը երբեմն բերում է արյան մակարդելիության խանգարման: Կապանի բժիշկները որոշում են չվիրահատել ծննդկանին և փորձում են ամեն կերպ դադարեցնել արյունահոսությունը: Այնուհետև խորհրդակցում են Երևանի մասնագետների հետ և որոշում վիրահատել, բայց արդեն ուշ է լինում:

«Սրտի կանգ առաջացավ, և մենք կորցրեցինք ծննդկանին: Գուցե մի քիչ ձգձգվեց»,- ասում է Սամվել Միկոյանը: Բժիշկները մեկնաբանում են, որ ավելի վաղ չեն վիրահատել աղջկան, քանի որ չեն ցանկացել հեռացնել արգանդը` հետագայում երեխաներ ունենալու համար:

Աղջկա հարազատներն առաջարկել են բժիշկներին կեսարյան հատում անել, եթե անհրաժեշտություն կա` նույնիսկ արգանդը հեռացնել, բայց փրկել աղջկան: Ծնողները նույնիսկ Գորիսից և Երևանից արյուն են հասցրել. «Մենք առաջարկեցինք կեսարյան անել, բժիշկ է, ինքը չգիտի՞` պետք է անի՞, թե չէ: Գիշերվա 2-ին զանգում եմ երեխուս, վերցնում է, ասում եմ` ի՞նչ ես անում, ո՞վ կա մոտդ, ասում է` ոչ մեկ, թեյ եմ տաքացնում, որ խմեմ:

Ես չգիտեմ` ով պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար»,- ասել է 26-ամյա Մարինեի հայրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular