ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ընդհանրապես Արմեն Գրիգորյանը, մենք հարց ենք տալիս՝ լուրջ իրավիճակ է Սյունիքում, որտե՞ղ է Փաշինյանը, չի՞ կարող պաշտոնական դիմում ստորագրել. Մոդեստ Կոլերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արմեն Գրիգորյանն ասաց, որ կդիմի ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, իսկ ինչո՞ւ չի դիմում: Կրկի՞ն առևտուր: Ո՞րն է ՆԱՏՕ ամենամոտ երկիրը Հայաստանին, Թուրքիա՞ն, իսկ նա Թուրքիայի՞ն է դիմում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում վրդովմունք հայտնեց ՌԴ առաջին կարգի պետական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին օգնության ակնկալիքով:

Հիշեցնենք, որ այսօր մարտական թեժ գործողություններ են սկսվել հայ-ադրբեջանական սահմաններին, ինչի հետևանքով, ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ և գերեվարված 17 զինծառայողներ:

«Հանրային» ՀԸ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Հարցին՝ սա պարզապես բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա, Գրիգորյանը պատասխանել է, թե բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։

Արմեն Գրիգորյանը չէր բացառել, որ համապատասխան արձագանքի բացակայության դեպքում ՀՀ-ն կդիմի ՆԱՏՕ-ին կամ արևմտյան այլ գործընկերների: Գրավոր տեսքով ՌԴ-ին դիմելու մասին որևէ տեղեկատվություն չկա:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ Բաքվի նպատակները պարզ են՝ Բաքուն ցանկանում է միջանցքի ճեղքում, որի մասին երազում է և դա չի էլ թաքցնում:

Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը ծանոթ է, բայց կցանկանար, որպեսզի Արմեն Գրիգորյանն իրականում խոսեր ոչ թե այն մասին, թե ինչ է ցանկանում անել, այլ որպեսզի նա խոսեր արդեն ընդունված որոշման մասին երկրի առաջին կամ երկրորդ դեմքի կողմից՝ պաշտոնական դիմում ՀԱՊԿ գործընկերներին, կամ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին:

«Մենք Ձեզ հետ շատ լավ գիտենք և հասկանում ենք, որ ինչ-որ մեկի դիմելը համացանցով կամ հեռուստատեսային եթերով՝ դա դիմում չէ, դա քարոզչություն է, ես կցանկանայի լսել, որ Հայաստանը նախագահի կամ վարչապետի ստորագրությամբ պաշտոնապես դիմել է վերոնշյալ երկրներին՝ ՌԴ-ին, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին:

Երեկ չէ առաջին օրը հենց Արմեն Գրիգորյանը շատ այլ բաներ էր խոսում, իսկ հիմա խոսում է այլ բան: Ես չեմ ցանկանում առանձնապես անձերից խոսել, բայց Արմեն Գրիգորյանը ոչ մի դեպքում ՀՀ իշխանության վստահելի աղբյուր չէ և այն անձը չէ, ում ռեպլիկներին լուրջ է պետք վերաբերվել:

Մեզ բոլորիս պետք է պաշտոնական դիմում ՀՀ իշխանությունների կողմից: Մեզ պետք է ոչ թե եթեր, այլ կոնկրետ դիմում, որից հետո մենք կրկին կտեսնենք այն, ինչ մենք տեսել ենք մշտապես՝ ՀԱՊԿ-ը պարալիզացված է, որի մասին ես Ձեզ ասել եմ բազմաթիվ անգամներ, կարծում եմ՝ հույսեր չկան ՀԱՊԿ-ի հետ կապված, և այսպես՝ ուղիղ դիմում ՌԴ-ին ռազմական աջակցության համար, դա կա՞»,- հռետորական հարցով իր կարծիքը նշեց Մոդեստ Կոլերովը:

Նա զարմանքով նշեց. «Իսկ քանի՞ վայրկյան է հարկավոր նման դիմում գրելու համար: Ավելի քիչ ժամանակ է հարկավոր, քան հեռուստատեսային հարցազրույց տալը: Պետք է սկզբից գրել գրավոր դիմում, իսկ հետո արդեն հանդես գալ եթերով, նա դա արե՞լ է: Երևի թե ոչ, քանի որ մենք կիմանայինք այդ մասին: Իսկ ի՞նչ է՝ նա ունի՞ բավարար կարգավիճակ նման դիմում անելու համար, իսկ նա ընդհանրապես ո՞վ է: Նա պարզապես ԱԽ քարտուղար է: Նա ՀՀ բարձրագույն ներկայացուցիչ չէ: Կասկածում եմ, եթե նա լիներ ՀՀ բարձր ներկայացուցիչը, ապա մենք հստակ կիմանայինք, թե որն է ՀՀ դիրքորոշումը, նա մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ:

Նա ասաց նաև, որ կդիմի ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, իսկ ինչո՞ւ չի դիմում: Կրկի՞ն առևտուր: Ո՞րն է ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը Հայաստանին, Թուրքիա՞ն, իսկ նա Թուրքիայի՞ն է դիմում»:

Հարցին, եթե լինի գրավոր դիմում, ինչպես է արձագանքելու ՌԴ-ն, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ եթե լինի գրավոր դիմում, ՌԴ-ն կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ցույց տա՝ ՀԱՊԿ-ը պարալիզացված է, ՆԱՏՕ-ն «ձեռքերը լվանում է», միակ հույսը ՌԴ դիրքորոշումն է:

«Երբ լինի ուղիղ դիմում, մենք կմաղթենք հաջողություն այդ դիմումին: Արմեն Գրիգորյանը խորհրդատվական մարմնի քարտուղար է, նա գործադիր իշխանություն չէ, ո՞վ է նա: Մեզ պետք է արդյունք, չէ՞, ոչ թե PR: Շատ վատ է այն, ինչ տեղի է ունենում, սակայն կանխատեսելի է, քանի որ վերջին նահանջը երկու դիրքերից նախադեպ է ստեղծում, որ հայերը, եթե այդ երկուսը հանձնել են, ապա շարունակելու են նահանջել»,- ասաց նա:

Կոլերովն ասաց, որ Ադրբեջանն ամեն կերպ ընդլայնում է իր բանակցային դիրքերը, քանի որ ամեն դեպքում բանակցություններ լինելու են: Նա հիշեցրեց, որ Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարել էր, որ չկա բանակցություն դեմարկացիայի շուրջ:

«Նա դա ասել էր, այդ դեպքում ի՞նչ սահման է նա պաշտպանում, անհասկանալի է: Ես չեմ կարծում, որ Արմեն Գրիգորյանը լուրջ անձ է: Կներեք, որ Ձեր գործերին միջամտում եմ, բայց դա այն մարդը չէ: Նա Փաշինյանի ներկայացուցիչը չէ, ներկայացուցիչը մամուլի քարտուղարն է: Իսկ Փաշինյանն ինքը չի՞ կարող ասել երկու խոսք: Նա չի՞ կարող պաշտոնական դիմում ստորագրել, ի՞նչ է՝ ամո՞թ է նման բան անել: Լուրջ իրավիճակ է Սյունիքում՝ որտե՞ղ է Փաշինյանը, մենք հարց ենք տալիս՝ որտե՞ղ է նա: Այլ դեպքերում ամեն առիթով ելույթ է ունենում: Ինչո՞ւ է հիմա լռում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ին կլինի պաշտոնական դիմում:

Մեր արձագանքին՝ իսկ եթե չլինի՞ նման բնույթի դիմում, Կոլերովն ասաց. «Եթե չդիմեն, ապա դա դատարկախոսություն է: Ի՞նչ է, մտածում են, թե այստեղ բոլորը նստած հետևում են Արմեն Գրիգորյանի յուրաքանչյուր փռշտոցին, որ նստած նրա ամեն բառը սղագրո՞ւմ են: Եթե այդպես է, դա նշանակում է՝ «мания величия», ոչ թե պաշտոնական դիմում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular