ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստվելուց առաջ խմե՞լ արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, թե՞ ոչ, և ի՞նչ ստուգումներ է անհրաժեշտ նախապես անցնել․ բժիշկների արձագանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը մարտահրավեր է նետել ամբողջ մարդկությանը, բժիշկներին՝ առավել ևս։ Մասնագիտական համայնքն ամբողջ աշխարհում բաժանված է երկու բևեռի․ ոմանք ասում են, որ նախքան պատվաստվելը և պատվաստվելուց հետո պետք է խմել արյունը ջրիկացնող դեղամիջոց, ոմանք՝ ոչ։

Շատերի կարծիքով, եթե մարդը նախքան պատվաստվելն օգտագործել է նման դեղամիջոց, ապա պետք է շարունակի օգտագործել, սակայն, եթե խնդիր չի եղել, իմաստ չկա, չէ՞ որ դեղամիջոցն ունի կողմնակի ազդեցություն։

Մեր հայրենակիցներից շատերը նախքան պատվաստվելը մոտ 10 օր հիմնականում «Կարդիոասպիրին», «Կարդիոմագնիլ» դեղամիջոցներն են օգտագործում՝ արյունը ջրիկացնելու համար։ Մի քանի բժիշկներից փորձեցինք պարզել՝ կարելի՞ է, թե՞ ոչ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով՝ իմաստ չունի։ «Եթե մարդը սրտանոթային խնդիր ուներ ու օգտագործում էր այդ դեղամիջոցները, նույն ձևով շարունակում է խմել։ Սակայն, եթե խնդիր չունի՝ լրացուցիչ դեղորայք օգտագործելու անհրաժեշտություն չկա։ Սա որևէ ուղեցույցով ցուցված չէ, ապացուցողական հիմք չունի։ Թրոմբագոյացման մի քանի դեպքը որ եղել է, որևէ կապ չունի նման դեղամիջոցների կիրառման հետ»։

Անոթային վիրաբույժ, սրտաբան Անի Աբովյանի ևս նշեց, որ արյունը ջրիկացնող դեղեր խմելը նախքան պատվաստվելը կամ դրանից հետո ապացուցված չէ։

«Հետազոտություններ դեռևս չկան ու նման պրակտիկա չի կիրառվում ողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում։ Դա ժողովուրդն է հորինել, ինչպես նաև հորինել են այն, թե պարտադիր պետք է պատվաստումից առաջ ստուգեն արյան մակարդելիությունը։ Ոչ մի ստուգման, անալիզի կարևորությունն ապացուցված չէ»։

Սրտաբան, թերապևտ Ալլա Սաֆարյանի խոսքով՝ տարբեր կարծիքներ կան․ մի մասն ասում է՝ պետք չի խմել, մյուսը, թե՝ պետք է։

«Իմ կարծիքով, եթե մարդն ունի վախեր, լավ կլինի՝ ոտքերի անոթները ստուգի, արյան մակարդելիության անալիզ հանձնի, որ պարզ դառնա՝ մարդն ունի՞ արյունը ջրիկացնող դեղ օգտագործելու կարիք, թե՞ ոչ, որովհետև կարող է՝ մարդու արյունը ջրիկ է, ու արյունահոսության ռիսկեր կան․ օրինակ, եթե թութք, միոմա ունի մարդը կամ ստամոքսի խնդիր։ Կարևոր է նաև պատվաստվելուց առաջ ՊՇՌ հետազոտության թեստ հանձնել, որովհետև կարող  է վարակված լինեն կորոնավիրուսով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular