ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ինչ-որ պետք է աներ, հիմնականում արել է․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«ՏԻՄ ընտրություններն այսօր շատ հարմար միջոց են հասարակության ուշադրությունը, Հայաստանը կործանելու թեմայից շեղելու համար։ Տեղերում ակտիվ մարդիկ, կուսակցությունները, լրատվաշիջոցները, այլ կազմակերպություններ, մինչև տարեվերջ զբաղված են խոշորացված համայնքների ավագանու համար պայքարելով։

Զուգահեռաբար՝ երկիրը նվաստացած ճզմվում է թուրք-ադրբեջանական մամլիչի տակ։ Պետության սահմանները գրեթե բարձիթողի վիճակում են։ Ազգային Ժողովի ու նախագահի ինստիտուտները չեն գործում։ Անվտանգության խորհուրդը ծառայում է Նիկոլի շոու-ժողովների և հերթական հանձնված դիրքերի մասին հայտարարելուն։ ՊՆ-ն և ԳՇ-ն խրվել են իրավական ու բորյահոգեբանական ճգնաժամի, գուցեև ընկճախտի մեջ։ ԱԳՆ-ն՝ խորը ընդհատակում է։ ԱԱԾ-ն խճողվել է ներքին ու արտաքին քաոսի մեջ։ Ոստիկանությունը՝ հազիվ պաշտպանում է կառավարության անդամներին ընդդիմադիր քաղաքացիներից։

Այս ամենի ֆոնին, երկրի խնդիրները օր օրի ավելանում ու բարդանում են։ Քաղաքական ընդդիմությունը հուսահատ ճիչերի և անկազմակերպ գործողությունների մեջ է։ Փորձագիտական հանրույթը՝ հազիվ հասցնում է օրվա փոփոխվող թեմայի մակերեսային մեկնաբանություններով զբաղվել։ Արցախը՝ անորոշության ու մոռացության ճանապարհին է։

Եվ կան մարդիկ, որոնք դեռ հույս ունեն, որ Նիկոլը երկրի համար ինչ-որ «լավ բան» պետք է անի։ Նիկոլն ինչ-որ կարող էր, արել է։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ պետք է աներ, հիմնականում արել է։ Մնացել է երկու բան. Սյունիքը թուլացնելով՝ թուրքական աշխարհին միմյանց կապող ճամապարհներ տալ, այնուհետ նաև սրելով հակառուսական ալիքը, նոր քաոսի ու ցնցումների տանել Հայաստանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular