ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլին մերժելու գործընթացը սկսված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կապանի քաղաքապետի ընտրություններում «Շանթ» դաշինքի ու գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի իրապես ջախջախիչ հաղթանակը երկրում կատարվող խորքային գործընթացների կարևոր ցուցիչ է։ Փարսյանի հաղթանակը, որը հաջորդեց Գորիսում կալանավորված Առուշ Առուշանյանի հաղթանակին, առաջին հերթին վկայում է գործող իշխանության ու նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի արմատական փոփոխության մասին։

Հայաստանը մերժում է Նիկոլ Փաշինյանին, և ճակատագրական խորհրդանշականությամբ այդ մերժումը սկսվում է Սյունիքից, որը նրա պատճառով հայտնվել է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր իշխանության գլխավոր հենասյունը՝ պոպուլիզմին հավատացող մարդկանց։ Առանց պոպուլիզմի Նիկոլ Փաշինյանը ոչինչ է, և հիմա լայն իմաստով տեղի է ունենում նրա իշխանության գաղափարական հենք հանդիսացող ապագաղափարական շղարշի՝ պոպուլիզմի ջախջախումը պետության տարբեր հատվածներում։ Սա շատ ավելի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար, քան առանձին վերցրած որևէ քաղաքում կամ համայնքում քաղաքապետի պաշտոնի կորուստը, որովհետև սկսված այս գործընթացը կարող է հանգեցնել նրա սեփական իշխանության կորստին։

Գորիսի ու Կապանի նախադեպերը Երևան տեղափոխելու խնդիրը մեծ հաշվով ժամանակի հարց է, թեև դա, իհարկե, պահանջում է լրջագույն քաղաքական աշխատանք, որն այս պահի ընդդիմությունը դեռևս չի կարողանում իրականացնել։ Դա ևս ունի խորքային, մեթոդաբանական, գուցե անգամ գաղափարաբանական պատճառ։ Հայաստանի քաղաքական կյանքը, չնայած ճգնաժամին ու աննախադեպ իրողություններին, դեռևս ընթանում է ստանդարտ քաղաքական կաղապարների շրջանակներում։ Այն դեպքում, երբ կոնկրետ Սյունիքի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ստերեոտիպերն արդեն անցյալում են։

Խոսքը, մասնավորապես, այն մեխանիկական մտածողության մասին է, որ Երևանում կենտրոնացած քաղաքական ուժերն են օրակարգ թելադրում մարզերում ու տեղական նշանակություն՝ գործընթացներում։ Սյունիքը ցույց տվեց ճիշտ հակառակը․ այլևս մարզային, տեղական նշանակության գործընթացները դոմինանտ են դարձել մայրաքաղաքի գլամուրային քաղաքական-հասարակական կյանքի նկատմամբ։ Սա լրջագույն մեթոդաբանական փոփոխություն է, առանց որին ադապտացվելու՝ քաղաքականությամբ զբաղվողները չեն կարող էական հաջողությունների հասնել։

Իսկ դա նշանակում է, որ այլևս ոչ թե քաղաքականությունը պետք է ընտրությունից ընտրություն Երևանից մարզեր տանել, այլ հակառակը՝ այն անհրաժեշտ է մարզերից բերել Երևան՝ կումուլյատիվ քաղաքական էֆեկտ ապահովելու համար։ Ասվածի լավագույն վկայությունը հենց նույն օրը Իջևանում ու Ստեփանավանում կայացած ընտրություններն են, որոնցում հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Այն պարզ պատճառով, որ երևանյան քաղաքական բոմոնդն ընդամենը գաստրոլներով գտնվում էր այդ համայնքներում, իսկ դրանցում չկային տեղական առանձնահատկություններով կոփված այնպիսի գործիչներ, որոնք կարող էին իշխանության նկատմամբ փոփոխվող վերաբերմունքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի։

Հարություն Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular