ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեցտարի բնակչության թիվը նվազում է․ հայտնի է 2021 թվականի վիճակագրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր վիճակագրական կոմիտեն հրապարակել է «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» տեղեկագիրը: Այս պարբերականությամբ հրապարակվող ամենամյա տեղեկագիրը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր երկրի ժողովրդագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին:

Առաջին ու հիմնական թիվը հուշում է, որ մենք՝ ՀՀ մշտական բնակիչներս, պակասում ենք: Մեկ տարի առաջ հոկտեմբերի 1-ին պաշտոնապես Հայաստանում ապրում էր 2 մլն 967 հազար 900 մարդ, իսկ այս տարի մենք պակասել ենք 1100-ով: Ինչպես միշտ այս տարի էլ Երևանը աճել է (այս տարի՝ 4100 բնակչով): Եվ, ինչպես միշտ, այստեղ առկա է ներքին միգրացիայի գործոնը՝ մայրաքաղաքն աճում է մարզերից տեղափոխվողների հաշվին: Երևանի բնական հավելաճն ավելի փոքր է, բայց այդ մասին՝ հետո:

Հայաստանի 10 մարզերից միայն երկուսում է նախորդ տարվա համեմատ բնակչության աճ գրանցվել: Գեղարքունիքում (բնակչությունն ավելացել է 200-ով) և Կոտայքի մարզում (400 մարդ): Արագածոտնի մարզի ցուցանիշը նույնն է, ինչ անցած տարի (124.700 մարդ): Մնացած 7 մարզում բնակչության քանակը նվազել է: Վերջին տարիների կայուն ավանդույթի համաձայն՝ ինչքան շատ են իշխանությունները խոսում սահմանամերձ շրջանների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ու ծրագրերի մասին, այնքան շատ է պակասում այդ շրջանների բնակչությունը:

Օրինակ, Տավուշի մարզում անցած տարի ապրում էր 120.800 մարդ, իսկ այս տարի՝ 119.700: Հիմա քաղաքական ու քաղաքականամերձ շրջանակներում ամենամոդայիկը Սյունիքի մասին խոսելն է: Անցած տարի Սյունիքում ապրում էր 136.400 մարդ, իսկ այս տարի նրանց թվաքանակը 134.600 է: Բնակչության նվազման գործընթացը կամաց-կամաց սպառնում է դառնալ տենդենց: Պակասում է բոլոր խոշոր քաղաքների բնակչությունը: 2020-ի հոկտեմբերի 1-ին Գյումրին ուներ 112.500 բնակիչ, իսկ այս տարի՝ 111.400: Վանաձորում 2020-ին բնակիչների թվաքանակը 77.200 էր, այս տարի՝ 76.500: Էական կրճատվել է, ասենք, Աբովյան քաղաքի բնակչությունը՝ 45.100-ից իջնելով 39.800-ի: Պակասել է նաև Սյունիքի մարզի բոլոր քաղաքների բնակչությունը: Նույն վիճակն է նաև Տավուշի մարզում (մարզկենտրոն Իջևանն անցած տարի ուներ 20.100 բնակիչ, իսկ այս տարի՝ 19.700): Երկրի մշտական բնակչության թվաքանակը կրճատվում է հավանաբար՝ ի հակառակ հայրենի իշխանությունների համարյա հայրական հոգածության «առ սահմանամերձ բնակավայրեր»:

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular