ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության վերականգնման մասին խոսք լինել չի կարող

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0% գնաճ: Ի դեպ, միայն բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 69.3%։ Նկատենք, սակայն, որ հեղափոխության կարևոր ատրիբուտ բանանի գինն այս ցանկում լուրջ ռեզոնանսի չի ենթարկվել: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «Ի սկզբանե բանն էր. ավելի ճիշտ՝ բանանը»:

Սակայն միայն բանանով ձմեռը դիմավորելու հեռանկարն ամենևին չի գոհացնում հանրությանն ու նույնիսկ Փաշինյանին իշխանության բերած շրջանակներին: Ի դեպ, ահռելի գնաճ է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում. այստեղ նույն ժամանակահատվածի համար գրանցվել է 9.7%, իսկ հատկապես բենզինի և դիզելային վառելիքի շուկայում՝ համապատասխանաբար՝ 44.1% և 43.2% գնաճ:

Պաշտոնական վիճակագրության մեկ այլ հատվածից էլ տեղեկանում ենք, որ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով:

Այս թեմայով զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ տնտեսական սպասումներ կան այսօր Հայաստանում` տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ասաց․ «Վերականգնման մասին խոսք լինել չի կարող, որովհետև նախորդ տարվա 7.4 տոկոս տնտեսական անկման ֆոնին այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4 տոկոս: Հավելեմ նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ նույնիսկ գյուղոլորտը դեռ 1.5 տոկոս անկում է գրանցում, արդյունաբերության աճ, ըստ էության, գրեթե չկա, իսկ այդ 4.4 տոկոս ակտիվությունը հիմնականում գրանցվել է ծառայությունների, շինարարության, առևտրի ոլորտի հաշվին. այսինքն՝ այն ոլորտներում, որոնք նախորդ տարի այս ժամանակահատվածում գտնվում էին տոտալ սահմանափակման ներքո»:

Պատգամավորը նկատեց, որ նույն սահմանափակումները գործում էին նաև արտահանման դեպքում և հենց այդ պատճառով էլ արտահանման աճը ևս պետք է դիտարկել՝ հաշվի առնելով բազային էֆեկտը: Ըստ նրա, սակայն իշխանությունները օբյեկտիվ չեն գնահատում առկա վիճակը՝ նախընտրելով առանց հավաքական գնահատման «ինչ-ինչ» աճերի վրա կառուցել սեփական պոպուլիզմը:

«Ի՞նչ եղան այն միլիարդավոր դոլարի ներդրումները, որ տնտեսության պատասխանատուն խոստանում էր, ի՞նչ եղավ երկնիշ տնտեսական աճը, 6 տոկոս տնտեսական ակտիվությունը»,- նկատեց տնտեսագետը՝ արձանագրելով, որ անգամ գնաճի ահագնացող ցուցանիշն է արդեն մոտենում թիրախային ցուցանիշի կրկնակիին:

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular