ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք օրում բացահայտվել է 109 հանցագործություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 8-ական, յուրացնելու կամ վատնելու ու սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ծեծի՝ 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչի արդյունքում հիվանդը մահացել է, ինքնիրավչության և մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 5 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular