ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Կապանում՝ ընտրողների 63․48 %-ը, ամենապասիվը՝ Արզնիում՝ 25․39 %-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ 5 համայնքներում երեկ կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 31 010-ը կամ 47․40 տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների` 63․48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ  37․43 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 5017 ընտրող է մասնակցել, կամ 38․30 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28․87 տոկոսը: Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25․39 տոկոսը:

Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ՝ Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են եղել։

Կապանում ընտրություններին մասնակցել են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Դավիթ Դանիելյանը։

Իջևանում ընտրություններին մասնակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Արթուր Ճաղարյանը։

Ստեփանավանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արմեն Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular