ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմին անմիջապես նախորդած և ուղեկցած մի շարք առանցքային իրադարձություններ այդպես էլ չեն գիտակցվել. դա չէր կարող լինել սխալ ու դա չէր կարող լինել չգիտակցված քայլ, որովհետև ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ էր. Վահագն Մխոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է.
 
Որքան հասկանում եմ, պատերազմին անմիջապես նախորդած և ուղեկցած մի շարք առանցքային իրադարձություններ այդպես էլ չեն գիտակցվել։
1․ Առաջին այդպիսի իրադարձությունը սեպտեմբերի 1-ին Հայաստանին ուղղած ՀԱՊԿ առաջարկն էր։ Դրանում առաջարկվում էր սեպտեմբերի 15-ից Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություն։ Դա չպլանավորված զորավարժություն էր և առաջարկի տեքստում կետ առ կետ բացատրվում է, թե ինչու է այն անհրաժեշտ։
Առաջարկի նախաբանում նշվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն Հայաստանի տնտեսական ու քաղաքական կշիռը թուլացնեն ու Արցախյան հարցն իրենց օգտին լուծեն (հենց Արցախյան էլ նշվում ա փաստաթղթում), որ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվ քարոզչական նախապատրաստություններ են տեսնում միջազգային հարթակներում, պատմական փաստերը կեղծելով փորձում են Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ևն, ևն։
Հետո ուղիղ ասում է․ «Թուրքիան և Ադրբեջանը մշակել են խնդրի ուժային լուծման պլան» և թվարկում նրանց կողմից իրականացվող նախապատրաստական միջոցառումները։ Նշվում է նաև, որ Ադրբեջանում տեղակայվել են 1000-2000 թվաքանակով ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Արցախյան խնդրի լուծումից բացի Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ստանալ «Մեղրիի ճանապարհը»։ Ու այս ամբողջը համեմված էսկալացիայի աճի բազմաթիվ օրինակներով։
Նախաբանի վերջում մեկ անգամ ևս շեշտում է, որ այս բոլոր տեղեկությունները վկայում են Հայաստանի դեմ պլանավորված «լայնամասշտաբ ագրեսիայի» մասին։ Ինչի հետ կապած առաջարկում են, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին ռազմական և ռազմատեխնիկական օգնության համար, ինչին էլ նույն օրը պիտի հաջորդեին զորավարժությունները։
Որպես զորավարժության խնդիրներից մեկը նշվում է, որ «ցույց տալ [Թուրքիային և Ադրբեջանին], որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ճգնաժամի դեպքում ուժ կիրառել»։
Կրկնեմ, սա ՀԱՊԿ-ն է մեզ առաջարկել սեպտեմբերի 1-ին։ Ու միջոցառումները պիտի լինեին սեպտեմբերի 15-ին։ Ինչպես գիտեք՝ այս զորավարժությունը չի իրականացնել․ Հայաստանն ուղղակի մերժել է այս առաջարկը։
Կկանխեի՞ն արդյոք այս միջոցառումները պատերազմը։ Դա արդեն ստույգ չենք իմանա․ բայց սա պատերազմը կանխելու վերջին շանսն էր, որից այս իշխանությունները հրաժարվել են։ Սա կանխելու մասով։
2․ Երկրորդ առանցքային իրադարձությունն արդեն պատերազմի առաջին օրերին էր։ Հայաստանը տապալել էր ողջ դիվանագիտական ու ինֆորմացիոն քաղաքականությունը, ինչը ծայրահեղ անբարենպաստ պայմաններ էր ստեղծել մեր համար միջազգային աջակցություն ստանալու տեսակետից։ Այդ պայմաններում ահաբեկիչների մասնակցությունը պատերազմին ուղղակի նվեր էր․ դա միակ լեգիտիմ պատրվակն էր, որով մեր կողմից կարող էին երրորդ ուժեր ներգրավվել ռազմական գործողություններում։ Ահաբեկիչների թեման պատերազմի առաջին օրերին սկսեցին թմբկահարել Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը։ Ի՞նչ պիտի աներ Հայաստանը․ ընդամենը պիտի դաշնակիցներից ու միջազգային հանրությունից ահաբեկիչների դեմ պայքարում օգնություն խնդրեր։ Ռուսաստանին ու Իրանին դա պետք էր տարածաշրջանում Թուրքիային սանձելու համար, Ֆրանսիային՝ թուրքերից Լիբիայում ակտիվության համար «ստանալու» համար։ Իսկ ի՞նչ էր անում իշխանությունն այդ օրերին․ ճիշտ է, ֆեյսբուքով մեկ վազվզում էին #չիզանգելու հեշթեգով։ Սա ռազմական հաջողության մասով։
3․ Երրորդ իրադարձությունը կապված էր Արցախի միջազգային ճանաչման գործընթացի հետ։ Սրա առաջամարտիկն արդեն Ֆրանսիան էր, բայց «ընգեր, բա չեք ճանաչո՞ւմ» մեսիջներ պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում անընդհատ գալիս էին նաև Մոսկվայից։ Հայաստանից ու Արցախից ընդամենն ակնկալվում էր, որ սկզբից Հայաստանը ճանաչի, ապա դիմի միջազգային հանրությանը նույն խնդրանքով։ Ֆրանսիայում անգամ բանաձևն էր արդեն պատրաստ․ մարդիկ բառացիորեն պառլամենտում նստած սպասում էին, որ հայերը դիմեն։ Կա հավանականություն, որ Ֆրանսիայի օրինակին որոշակի պայմաններում կհետևեր անգամ Ռուսաստանը, բայց միայն Ֆրանսիան էլ արդեն լուրջ հաջողություն էր լինելու։ Պուտինին #չիզանգելու, Մակրոնին է՞լ #չիզանգելու։ Սա միջազգային-դիվանագիտական հաջողության մասով։
4․ Չորրորդ կարևոր իրադարձությունը, ավելի ճիշտ՝ իրադարձությունների շարքը պատերազմի ընթացքում հրադադարների տապալումն էր։ Սկզբից ռուսների միջնորդած, ապա ֆրանսիացիների և վերջում նաև ամերիկացիների։ Դրանցից առնվազն առաջին երկուսը տապալել է Նիկոլը։ Ստեղ արդեն խոսքը կանխելու մասին չէր, խոսքը ռազմական կամ միջազգային-դիվանագիտական հաջողության մասին չէր։ Ստեղ խոսքը գոնե ինչ-որ բան փրկելու մասին էր։ Այդ հնարավորությունը ևս վիժեցվեց։
5․ Հինգերորդը պատերազմը գոնե ավելի բարենպաստ պայմաններում կանգնեցնելու մասին էր։ Սա էլ էր գոնե ինչ-որ բան փրկելու համար արդեն։ Ու, ինչպես գիտեք, այդ բոլոր առաջարկները Նիկոլը հետևողականորեն մերժում էր մինչև կապիտուլյացիա։
Բանը հասավ նրան, որ պատմելով այս իրադարձությունների մասին, Պուտինը բառացի հայտարարեց․ «նրա [Փաշինյանի] հասցեին դավաճանության մեղադրանքները իրենց տակ ոչ մի հիմք չունեն»։ Երբ այս մակարդակում դավաճանության թեմա է դրվում շրջանառության մեջ, անգամ հերքման տեսքով, դա ուղիղ ակնարկ է, որ «չէ, ժողովուրդ ջան, ստեղ դավաճանություն է եղել, այլ բացատրություն չկա»։ Պուտինը չի կարող ուղիղ ասել․ «Նիկոլը դավաճան է», նա առավելագույնը կարող է դավաճանության թեման այդ բարձր մակարդակում դնել շրջանառության մեջ։
Ու այն, որ սա իսկապես դավաճանություն է, ակնհայտ բխում է դեռ առաջին 4 կետերից․ որովհետև հետևողականորեն ընդունվել են որոշումներ, որոնք ակնհայտորեն տանում էին Հայաստանը կատաստրոֆայի։ Դա չէր կարող լինել սխալ ու դա չէր կարող լինել չգիտակցված քայլ, որովհետև ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ էր։ Բացառված է, որ որոշում ընդունողները սխալվեին կամ չգիտակցեին։ Ընդունվել են Հայաստանը պարտության տանող գիտակցված որոշումներ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular