Կիրկորովների ընտանեկան գաղտնիքն այլևս գաղտնիք չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtvcenter.ru-ն գրում է, որ եթե նախկինում Կիրկորովը հաճախ էր «պարծենում» իր բուլղարական արմատներով, ապա այսօր ճշմարտությունը բացահայտված է։ Պարզվել է, որ ռուսական բեմի էստրադայի արքան ազգությամբ հայ է, և նրա իսկական ազգանունը Գրիգորյան է։ Բեդրոսն է հորինել Կիրկորով ազգանունը: Հիմա հայտնի է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովի երակներում բուլղարական արյուն չի հոսում։ Բանն այն է, որ Բեդրոս Կիրկորովը երիտասարդ տարիներին ավելի համահունչ ազգանուն է գտել, երբ Հայաստանից տեղափոխվել է Բուլղարիա։ Նա ցանկացել է, որ իրեն որպես իրենցը ընդունեն:
Բեդրոս Կիրկորովի իսկական ազգանունը եղել է Գրիգորյան։ Ինքը՝ Ֆիլիպ Բեդրոսովիչը, փորձել է խնամքով թաքցնել իր ազգանվան ծագման մանրամասները, բայց «մախաթը պարկի մեջ թաքցնել անհնար է»։ Այսպիսով, նրանց մոտ բուլղարական արմատների հետ ոչ մի կապ չկա: Ֆիլիպը հորից է ժառանգել իր ձայնային ունակությունները: Գաղտնիք չէ, որ Ֆիլիպ Կիրկորովն ապրում է հոր հետ, ով օգնում է մեծացնել իր թոռներին։ Ծնողից արտիստը ստացել է ոչ միայն հիանալի վոկալ տվյալները, այլ նաև նոր ազգանունը։ Բայց, տեսականորեն, նա պետք է փառաբաներ Գրիգորյան ազգանվմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը