Հայտնաբերվել է կորոնավիրուսի ժամանակ մահացու գենը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRambler.ru-ն գրում է, որ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի գեն, որի առկայությունը կրկնապատկում է կորոնավիրուսի դեպքում շնչառական անբավարարության զարգացման ռիսկը և մեծացնում մահվան հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Genetics ամսագրում։
Դա LZTFL1 գենն է: Գիտնականների կարծիքով այն խանգարում է շնչուղիների և թոքերի բջիջներին վիրուսին ճիշտ արձագանքելուն։ Գիտնականները նշել են, որ այդ գենը հայտնաբերվել է հարավասիական ծագում ունեցող մարդկանց 60%-ի, եվրոպացիների 15%-ի և աֆրո-կարիբյան ծագման մարդկանց 2%-ի մոտ: Նրանք կարծում են, որ դրանով կարելի է բացատրել Մեծ Բրիտանիայում ասիական ծագում ունեցող մարդկանց մահացության բարձր մակարդակը: Նման գենով մարդիկ հատկապես կշահեն պատվաստումից, որը մնում է կորոնավիրուսից պաշտպանության լավագույն մեթոդը, հավելել են գիտնականները: Մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ է գրանցվել՝ Sputnik V-ն, EpiVacCorona-ը, KoviVak-ը և Sputnik Light-ը։