ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սեղան ռուս զինծառայողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

km.ru-ն գրում է, որ  ազգային խոհանոցի օրերը ռուսական բանակի համար արդեն մի քանի տարի է բարի ավանդույթ են դարձել։ Աութսորսինգային կոմբինատները դիվերսիֆիկացնում են զինծառայողների սնունդը և պարբերաբար ծանոթացնում հարևան երկրների, օրինակ՝ Հայաստանի, խոհարարական հաճույքներին։ Ազգային միասնության օրը Ստեփանակերտցի զինծառայողները համտեսել են այս հանրապետության խոհանոցի ավանդական ուտեստները։

Հայաստանի ազգային խոհանոցը սկիզբ է առնում հնագույն ժամանակներից, և այդ երկրի շատ ուտեստներ պատրաստելու ավանդույթներն անփոփոխ են մնում նաև հիմա։ Խոհանոցին բնորոշ առանձնահատկություններից է ուտելիքի համեղությունը։ Դրա համար սննդին ավելացնում են շատ համեմունքներ՝ սխտոր, աղացած պղպեղ, կծու խոտաբույսեր և չաման։ Հայերը մեծ նշանակություն են տալիս սեղանին դրված բանջարեղենին, այնտեղ հողը հարուստ է ու բերրի։ Պղպեղ, սմբուկ, բամիա, թրթնջուկ, սպանախ, ծնեբեկ. այս ամենը հիանալի համադրվում է մսային և ձկնային ուտեստների հետ, առանց որոնց հայկական սեղանը չի կարելի պատկերացնել։ Հարկ է նշել, որ հարավային այս հանրապետությունում ամենից հաճախ ուտում են տավարի և գառան միս, իսկ ձկնեղենի հիմնական տեսակները սիգն ու իշխանն են Սևանա լճից։

Ստեփանակերտում տեղակայված ստորաբաժանման զինվորները Ազգային միասնության տոնը դիմավորել են հայկական ուտեստների լայն տեսականիով։ Մասնագիտացված կոմբինատի խոհարարները պատրաստել են տոլմա (հայկական ավանդական կաղամբի ռուլետներ խաղողի տերևներով), տավարի քյաբաբ, «Կռչիկ» և «Երևան» ապուրներ, «Արարատ» հավ, հայկական աղցան, «Լոբուց» աղցան, խմորեղեն։ Բացի այդ, զինծառայողներին հյուրասիրել են մեղրով փափուկ պանիրներով, բուլղարական պղպեղով, դեղաբույսերով, խաղողով, նուռով և տանձով։ Թիվ 55655 զորամասում գտնվող ճաշարանի անձնակազմը ոչ միայն համեղ ուտեստներ է պատրաստել, այլ նաև դահլիճը զարդարել է հայ ժողովրդի ավանդույթներին համապատասխան։ Սեղաններին դրված են եղել տոնական սփռոցներ, պատից կախված է եղել Հայաստանի դրոշը, իսկ սեղանին դրված է եղել շքեղ մրգային զամբյուղ։

Տոնը հաջողությամբ է անցել քաղաքացիական խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ովքեր ամեն օր աշխատում են ճաշարանում և զինվորների համար ճաշ պատրաստում։ Բանակի սննդի կազմակերպման որակական փոփոխությունների շնորհիվ զինվորականներն այժմ սահմանափակված չեն սննդի ընտրության հարցում։ Ապուրների, մսային ուտեստների, նրանց համար գարնիրների մի քանի տարբերակներ- այժմ ամենօրյա բանակային լանչն այդպիսի տեսք ունի։ Որպես առողջ սննդի բոնուս ամենօրյա սննդակարգում միշտ կարելի է գտնել աղցաններ թարմ և խաշած բանջարեղենով և սոուսներով: Իմունիտետը պահպանելու համար բանակայիններին հավելյալ վիտամիններ են տալիս, իսկ ձմռանը սննդակարգում ներառում են սխտոր, սոխ, խոզի ճարպ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular