ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քրեածին պայմանագիր»․ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների է գնում հանցագործների ուղեկցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից անցել է երեք տարուց քիչ ավելի ժամանակ և կարելի է հստակ արձանագրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քրեական ենթամշակույթի կրող է, քրեական տարրերի հավաքածու, որը որևէ կապ չունի հեղափոխության, հեղափոխական գաղափարների, ժողովրդավարական արժեքների հետ։

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում մի ամբողջ շարք համայնքներում իշխող ուժը որպես քաղաքապետի թեկնածուներ առաջադրել է կոռուպցիայի և քրեական պատմությունների մեջ թաթախված անձանց։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ՔՊ ընտրացուցակը գլխավորող Թովմաս Շահվերդյանը, օրինակ, Քասախի կիրճում գտնվող 792 քմ հողամասը մոտ 1,9 միլիոն դրամով վաճառել էր հարազատ եղբորը, մինչդեռ օրենքը հստակ արգելում է նման գործարքը։

Մասիսում ցուցակը գլխավորում է ԵԿՄ անդամ Սայեն Հայրապետյանը, ով մի քանի կուսակցություն էր փոխել, ԵԿՄ ղեկավարությանն էլ 2008-ին մեղադրում էր Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը աջակցելու մեջ։ Մասիսի Սայադը նույնիսկ հասցրել էր ԵԿՄ-ն լքել՝ Հայկազ Բաղմանյանի և այլոց հետ։

Արարատի իշխանական թեկնածուն Ասլան Ավետիսյանն է։ Վերջինիս մասին կարելիէ կարդալ՝ որոնողական համակարգերում, որոնել տեղեկություններ 2013 թվականին կախված հայտնաբերված Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մասին։

Արթիկում ՔՊ-ի թեկնածու, գեներալ Մանվելի սանիկ Անանիկ Ոսկանյանը` ի դեպ, անցում էր տուշոնկաների հայտնի գործով, Պեմզաշենի նրա տունը խուզարկել էին 2018-ին։

Ամասիայում ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանին իր համագյուղացիները մեղադրում են մտերիմներին ապօրինի կերպով հողակտորներ տալու մեջ, Ջերմուկի թեկնածու Վահագն Արսենյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զինծառայությունից խուսափելու մեջ, Վայքում առաջադրված թեկնածուն՝ Մխիթար Մաթևոսյանն էլ մեղադրյալ է եղել պետությանը խոշոր վնաս հասցնելու գործով։

Եթե ՀՀ քաղաքացիներին թվում է, թե այսպիսի անցյալ ունեցող թեկնածուներով կարողանալու են արդարություն հաստատել երկրում, կարելի է անկեղծորեն ցավակցել նրանց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն կորցնելու բան չունի, թաքցնելու բան չունի։ Նա վերածվել է սովորական խեղկատակի, ով, հայտնվելով իշխանության ղեկին, պատրաստ է տրորել ցանկացած սկզբունք ու գաղափար՝ այդ իշխանությունն ամեն գնով պահպանելու համար։ 

Հակոբ Մկոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular