Հայ ռուսաֆոբները ցիտել են Լերմոնտովին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆevrazia.org-ը գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի և ռուս խաղաղապահների տարածաշրջան մուտքի առաջին տարեդարձին ընդառաջ Երևանում տեղի է ունեցել «ազգային դեմոկրատական ուժերի» հանրահավաք։
Հավաքի կազմակերպիչներն է եղել Սորոսի հիմնադրամի և «Սասնա ծռեր» կուսակցության կողմից հովանավորվող Ազգային դեմոկրատական շարժումը։ Նրանց ղեկավարները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու Վահե Գասպարյանը, ավանդաբար Հայաստանի բոլոր դժբախտությունների համար մեղադրում են Ռուսաստանին ու ռուսներին։ Բայց այս անգամ նրանք հատել են պարկեշտության և ողջախոհության բոլոր սահմանները խեղաթյուրելով պատմությունը և վիրավորելով Ռուսաստանի բնակիչներին։ «Այսօր մենք հասկանում ենք, որ ռուս-հայկական բարեկամության միֆը մեկընդմիշտ հերքվել է։ Եվ այսուհետ դա մեզ համար աքսիոմա է։ Մենք՝ հայ ժողովուրդս, ձեզ պատասխանում ենք Միխայիլ Յուրիևիչ Լերմոնտովի խոսքերով. «Ցտեսություն, անլվա Ռուսաստան», - բղավել է Գասպարյանը ցույցի ժամանակ: Turan Express հեռագրային հեռուստաալիքի փոխանցմամբ Երևանում ռուսաֆոբ ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը նախկինում դատապարտվել է Հայաստանում ահաբեկչության համար, սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ազատ է արձակվել։ Նա ինքը ծնվել է Լիբանանում և ունի ոչ միայն մոլեգին ազգայնականի և Ռուսաստանին ատողի, այլ նաև ամերիկյան և ֆրանսիական հատուկ ծառայությունների անմիջական գործակալի համբավ։ «Այն փաստը, որ Հայաստանում նման գործիչներն ազատ են և անգամ հանրահավաքներ են կազմակերպում, բացատրում է այն, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա նշում Ղարաբաղում հաղթանակի տարեդարձը, իսկ Հայաստանը շարունակում է քաղել պարտության և ազգային ամոթի պտուղները»,–ընդգծել է Turan Express–ը։ .
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը