ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի հայտարարությունը որևէ միջազգային արձագանք չի գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը եւ Թուրքիան խոսում են 3+3 ձևաչափի կարևորության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ժամանակն է 3+3 ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել, իսկ Էրդողանն էլ հայտարարել է, որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով 3+3 մեխանիզմը։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ վտանգներ է տեսնում թուրքագետը Հակոբ Չաքրյանն ասաց. «Էրդողանը կարևորում է, թե չի կարևորում այս ձևաչափը, դա էական չէ, էականն այն է, թե միջազգային արձագանք գտնո՞ւմ է, թե ոչ։ Եվ կարծում եմ՝ Էրդողանի հայտարարությունը որևէ միջազգային արձագանք չի գտել, բացի Ռուսաստանից։ Այս 3+3-ի հեղինակը Թուրքիան չէ, Ռուսաստանն է։ Պատերազմի հիմնական նպատակն էլ Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս վտարելն էր Հարավային Կովկասից։ Փաստորեն, նրանք փորձում են փաստի առաջ կանգնեցնել, բայց Բայդենի ընտրությունը փոխեց նրա հաշվարկները։ Բայդենը Մյունխենում, ապա Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերադարձել է տարածաշրջան, ընդ որում՝ պետք է վերադառնա նաև Հարավային Կովկաս։

Ի՞նչ է նշանակում 3+3-ը. Վրաստան-Թուրքիա-Իրան, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին գործընթացից վտարելու ծրագիր, սակայն չի կարող հաջողել, քանի որ եռանախագահող երկրներին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանձնարարվել է ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումով։ Հետևաբար, որևէ հաշտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե պետք է կնքվի, կնքվելու է կարգավորողների նախաձեռնությամբ, այսինքն՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Ռուսաստանը փորձում է օգտագործել Փաշինյանի հնարավորությունները, ինչպես եռակողմ հայտարարության պարագայում օգտագործեց։ Իրականում Փաշինյանը մեկ օր հետո է ստորագրել, սա հստակ եմ ասում, քանի որ Ռիա Նովոստին և Ինտերֆաքսը հայհոյում էին Հայաստանին և Փաշինյանին, իսկ Մարգարիտան առավել ևս, նրան անվանեց «Тварь», որ չի ստորագրել։ Եվ մյուսները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, քանի որ ունեն ՄԱԿ անվտանգության խորհրդի մանդատ, կարգավորմանը մասնակցելու իրենց իրավունքից չեն հրաժարվում։ Իսկ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մասնակցում են այս ամենին, որ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղեն։ Այս պայքարը նոր չէ, սկսվել է 91-ից։ Եվ այստեղ անհաշտ մրցապայքար է, որպեսզի Պուտինը՝ որպես գերազդեցության տարածք Ռուսաստանին պահի Հարավային Կովկասում, հազար ու մի ձևաչափեր է հորինում։ Եվ Պուտինը նախընտրում է Հարավային Կովկասում գործ ունենալ Թուրքիայի և Իրանի հետ, մանավանդ Էրդողանը Պուտինի լավագույն ընկերն է, իսկ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ չի ուզում, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մակրոնը դեռևս պատերազմի օրերին կոչ էր արել վերադառնալ 1994 թվականի սահմաններին։ Իսկ Պուտինի շոշափուկները՝ հայաստանյան կամ արցախյան, հայտարարում են, թե աշխարհում Արցախը չեն ճանաչում, Հայաստանն էլ չի ճանաչել, նույնիսկ ԼՂ ինքնավար մարզն էլ է Ադրբեջանի տարածք, և կա տեսանյութ, որ այս նույն բաները Պուտինը համոզում էր Փաշինյանին, որ Արցախը և հարակից տարածքները բնիկ ադրբեջանական տարածքներ են, որ ոչ ոք աշխարհում չի ճանաչել Արցախի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանը։ Հայաստանը չի ճանաչել, որովհետև նախ Ռուսաստանը թույլ չի տվել, որ ճանաչի, երկրորդ՝ սուտ է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչել։ ԱՄՆ-ում առնվազն 10 նահանգ ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Եվրոպայի բազմաթիվ երկրներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքաքներ Փարիզի գլխավորությամբ նույնպես ճանաչել է։ Վաշինգտոնն էլ պաշտոնապես է հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ դեսպանն էլ Հայաստանում նշեց, որ պատերազմն ավարտվեց, բայց հակամարտությունը չի հաղթահարվել, որովհետև որոշված չէ ԼՂ կարգավիճակը։ Իսկ ահա վերջին օրերին Մոսկվայից նորից հայտարարություններ են հնչում՝ ոչ մի կարգավիճակ։ Այսինքն՝ այստեղ խնդիրը Էրդողանը չէ, խնդիրը Կրեմլն է, որը հայատյաց տականքների որջ է, օձի գլուխը Պուտինն է և նրա շրջապատը»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular