Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն գոլը
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության հոկտեմբերի լավագույն գոլ է ճանաչվել «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 11 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Սալահը ճանաչվել է նաեւ Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն խաղացող։