ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստվելը չի պաշտպանում վարակվելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հարցադրում կա, թե ինչո՞ւ է Հայաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձր մյուս երկրների համեմատ։ Առողջապահության նախարարն էլ հրապարակել էր վիճակագրություն, ըստ որի Հայաստանում պատվաստվածների թիվը քիչ է և այդ պատճառով են մահվան դեպքորը շատ։

Այս թեմայով զրուցել ենք պրոֆեսոր Պետրոս Անանիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք պատվաստվելը ապահովում է վարակվելուց և մահանալուց` մասնագետը ասաց, որ ինքը անձամբ երկրորդ դեղաչափը պատվաստվել է, սակայն հիմա վարակվել է և բավականին ծանր է տանում հիվանդությունը։ Ըստ Պետրոս Անանիկյանի պատվաստումները չեն կարող պաշտպանել մահից, քանի որ օրինակ Լիտվիայում այսօր կորոնավիրուսից մահացել են 24 հոգի, որի 40%ը եղել են պատվաստված։

Այսօր Հայաստանում էլ առողջապահական ոլորտում սխալ են աշխատում և առանց հետազոտությունների պատվաստումներ են իրականացնում, ինչի հետևանքով մարդիկ են մահանում։ Նախ և առաջ մեզ պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել և ճիշտ հետազոտություններ, քանի որ պատվաստվելն էլ հարցի լուծում չի։ Առողջապահության նախարարությունում նստած որոշումներ կայացնելու փոխարեն պետք է նախ ուսումնասիրել պատվաստումների վիճակագրությունը։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular