ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ինչով է Վայքում հայտնի ՔՊ թեկնածուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության դիրքերը խարխուլ են նաեւ Վայոց Ձորի Վայք համայնքում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ընտրությունները կարող են վատ վերջաբան ունենալ ՔՊ-ի համար, քանի որ կառավարող ուժի թեկնածուն, ըստ վայքեցիների, ամենաթույլն է: Չնայած թեկնածուի լոբբինգն իր վրա է վերցրել «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ավելի ճիշտ՝ նրա որդին, որը վերջերս Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց` Վահագն Արսենյանը: Ինչպես նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, նույնիսկ այդ փաստը չի մեծացնում ՔՊ թեկնածուի շանսերը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չսկսած, արդեն մի քանի օր է՝ Վայքում եւ խոշորացված համայնքներում հայտնվել են թեկնածուի քարոզչական պաստառները, համայնքների ուսուցչական կոլեկտիվների հետ 24-ժամյա ռեժիմով խորհրդակցություններ են անցկացվում, որ աշխատեն հօգուտ ՔՊ թեկնածուի: Բայց նա բավականին ուժեղ մրցակիցներ ունի: Մրցապայքարի մեջ է եւս երեք ուժ` Արթուր Վանեցյանի «Հայրենիք», Սամվել Բաբայանի Ազատական եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները: Ի դեպ, 2017-ի խորհրդարանական ընտրություններին Արամ Զավենիչը Սյունիքում «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով ընդամենը 500 ձայն էր ստացել:
«Հայրենիքի» թեկնածուն Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանն է՝ 2008-2014թթ․, 2014-ին նշանակվել է մարզպետի խորհրդական: Մարզի հայտնի ՀՀԿ-ականներից է, Աշոտ Արսենյանի մտերիմն էր, ինչի շնորհիվ էլ Սերժ Սարգսյանի տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել:

Սամվել Բաբայանի կուսակցության ցուցակը գլխավորում է Սարավան խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը: Խորհրդարանական ընտրություններին վերջինս աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: Ավելին, նա դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բաջանաղն է: Թե ինչու է Բաբայանն այս ընտրություններին հակադիր ճամբարում հայտնվել եւ գլխավորում է Փաշինյանի դաշնակիցներից մեկի ցուցակը, նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ դա չի նշանակում, թե ճամբարափոխ է եղել, պարզապես համայնքի բնակիչների խորհրդով համայնքապետը հնարավորինս չեզոք կուսակցություն է ընտրել, որը քիչ կապ ունի  նախկինների եւ ներկաների հետ: «Վայքում չեն խորանում, որ Բաբայանը Փաշինյանի խաղն է խաղում, նրանց համար կա Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան»,- ասաց Բաբայանի թիմակիցը:

Ի դեպ, նրա շանսերը բավականին բարձր են գնահատվում, նա արդեն տասը տարուց ավելի է՝ համայնքի ղեկավար է, սկզբում՝ Զառիթափ համայնքի, ապա՝ ավելի քան մեկ տասնյակ համայնքների հետ խոշորացված Սարաիվանի:

«Հանրապետության» թեկնածուն Կառլեն Մինասյանն է՝ գործարար, զբաղվում է արեւային կայանների բիզնեսով, բավականին հարգված երիտասարդ է: Իսկ «Քաղպայմանագրի» թեկնածուն համայնքապետի ԺՊ, «Մավշին» ՍՊԸ տնօրեն Մխիթար Մաթեւոսյանն է, որը հանրությանը հայտնի դարձավ 2019 թվականին` Քաղաքացու օրը Վայոց Ձորում տեղի ունեցած մի «ռազբորկայով»: Նրա, փոխմարզպետի եւ այն ժամանակ ԲՀԿ, այժմ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ լեզվակռիվ, քաշքշուկ տեղի ունեցավ` մի «բիչոկի» պատճառով: Այդ միջադեպից հետո՝ 2019-ի օգոստոսին, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե բացահայտվել է «Մավշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոնից ավելի դրամի առերեւույթ հափշտակություն կատարելու դեպք, որի հիման վրա վերջինիս մեղադրանք առաջադրվեց: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք էր դրվել տնօրենին պատկանող գույքի վրա: 

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայք համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման եւ համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա: Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-սեպտեմբերի 21-ը ՍՊ-ի տնօրենը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում նախատեսված աշխատանքները մասնակի կատարելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար: ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»: Հետագայում քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, եւ հետապնդումը դադարեցվել է: 

Մեզ ասացին, որ Մաթեւոսյանը նախքան հեղափոխությունը բնակվելիս է եղել Երեւանում, Արաբկիրում շինանյութի խանութ է աշխատեցրել,  ծնունդով զառիթափցի երիտասարդը Վայոց Ձորի մարզ է վերջնականապես տեղափոխվել Տրդատ Սարգսյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո: Մեզ ասացին նաեւ, որ մինչ օրս կինը եւ երեխաները դեռ Երեւանում են բնակվում։ Որպեսզի խուսափեն Սյունիքի սցենարից, Վայքում որոշել են մրցակիցների դեմ կիրառել բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի գործիքները, հատկապես որ թեկնածուներից մեկը գործարար է, Սիմոն Բաբայանը ՀԷԿ ունի, իսկ երրորդը նախկիններից է:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular