Կովկասցիների մասին Սիմոնյանի խոսքերը առաջացրել է անսպասելի արձագանք իր հայրենակցուհու կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում բաժանորդներից մեկի մեկնաբանություն է հրապարակել և շնորհակալություն հայտնել հայրենակցուհուն իմաստության համար։ Միևնույն ժամանակ, Սիմոնյանի արձագանքը որոշակիորեն անսպասելի է եղել:
Կրասնոդարում Մարգարիտա Սիմոնյանի նման ծնված և մեծացած բաժանորդը հայտարարել է, որ ինքը ազգությամբ էթնիկ ադրբեջանցի է։ Սակայն նա համաձայնվել է կովկասցիների մասին Սիմոնյանի խոսքերին. կինը պատմել է, որ խորհրդային տարիներին բոլոր ժողովուրդներն ապրում էին ներդաշնակ, իսկ ինքը շատ հայ ընկերներ ունի, որոնցով հպարտանում է։ Մեկնաբանությունը հրապարակել է ինքը՝ լրագրողն իր Instagram-ում: «Ինչքան գեղեցիկ ասացիք, այո, սա Կովկասն է և նրա ժողովուրդները, ես ուզում եմ, որ բոլորը հիշեն սա, ինչո՞ւ այդքան ատելություն միմյանց նկատմամբ, դա ամոթալի է և ցավալի»,- գրել է լրագրողը բաժանորդուհուն,- շնորհակալ եմ իմաստության համար, հայրենակցուհի»։
Նշենք, որ ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել էր Նովոյե Վատուտինկիում երեխա ունեցող հոր վրա չորս երիտասարդների հարձակման դեպքը։ Նա հայտարարել էր, որ «նորեկներն ու կովկասցիները» գլուխ են բարձրացրել, և շուտով յուրաքանչյուր կայարանում գրանցման ստուգում կկազմակերպվի, որը, նրա կարծիքով, ճիշտ կլինի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը