ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուտուսովը Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի գրավման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

dialog.ua-ն գրում է, որ պատերազմի տարելիցին Ադրբեջանի իշխանությունների հրավերով լրագրող Բուտուսովն այցելել է  Շուշա և իր աչքերով տեսել հարձակման իրավիճակն ու ուղղությունները։ Ադրբեջանի գլխավոր շտաբի թիվ 052 զորամասի հատուկ նշանակության Յաշմա ջոկատի և Նախիջևանի հատուկ նշանակության ջոկատի երկու գումարտակների հարձակման հետևանքով է Շուշան գրավվել։ Հարձակմանը մասնակցել է ընդամենը մոտ 300 զինծառայող։ Ադրբեջանցիները շրջանցել են հայկական պաշտպանական դիրքերը հարավում՝ Դաշալթի (Քարին տակ) գյուղի տարածքում՝ Շուշայի ժայռի ստորոտում։ Ադրբեջանական ջոկատները միայն հրաձգային զենքով արևելքից և արևմուտքից լեռներով անցել են Շուշա։ Նոյեմբերի 6-ին մառախուղ է եղել, և ադրբեջանցիները կտրել են Շուշայի մակատակարարման ճանապարհը դեպի Խանքենդի (Ստեփանակերտ), ապա ներթափանցել բուն քաղաք՝ բարձրանալով առանց լեռնագնացության տեխնիկայի, առանց ճանապարհների, իրենց անհատական զենք-զինամթերքով։ Դա հսկայական ռիսկ է եղել, բայց լրջորեն հաշվարկված։ Ադրբեջանցի գեներալ Հիքմեթ Միրզոևն է անմիջականորեն ղեկավարել  մարտական ​​կազմավորումներից գործողությունները և իրավիճակի վերաբերյալ որոշումներ կայացրել։  Ըստ լրագրողի Շուշայում տեղի ունեցած գործողությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի երկու կողմից։ Մեկ անգամ չէ, որ մոտ տարածությունից մարտեր են եղել, ոչ ոք չի ցանկացել տեղի տալ։ Երկու կողմերն էլ դրսևորել են շատ բարձր մոտիվացիա և պայքարելու պատրաստակամություն։ Երկու կողմերն էլ ունեցել են իրենց խնդիրները։ Շուշիի արևելքում հատուկ ջոկատայինները նախ գրավել են Ջիդըր Դուզու բարձրավանդակի դիմաց գտնվող լեռը։ Իսկ երբ նոյեմբերի 6-ին մառախուղը ցրվել է, ադրբեջանցիները շատ անհարմար և վտանգավոր ճանապարհով բարձրացել են դեպի հենց Ջիդիր Դուզու: Այնտեղ մնացած են եղել մի քանի հայեր, ովքեր հայտնաբերել են թշնամուն և կարճ մարտի մեջ մտել միայն այն ժամանակ, երբ տարածությունը կրճատվել է մինչև 20-30 մետրի։ Շուշիի ժայռի վրա բեկումը և ճանապարհը փակելը հանգեցրել են հայերի պաշտպանության ամբողջական փլուզման։ Բուն Շուշայում կռիվները քիչ են եղել, հիմնական մարտերը տեղի են ունեցել քաղաքի շրջակայքի բարձունքներում ու ճանապարհներին։ Ի դեպ, մարտերի նյութերն ու հանգամանքներն ուսումնասիրելիս Բուտուսովը հայկական զորքերի փախուստի նշաններ չի հայտնաբերել։ Հայերը Դաշալթիինում (Քարին տակ) մինչև վերջ են մնացել և կռվել այնքան, մինչև թիկունքից շրջանցվել են։ Հայերի կողմից եղել է հրամանատարական վերահսկողության կորուստ, հետախուզական անկազմակերպվածության, իրավիճակային իրազեկվածության պակաս։ Ադրբեջանցիները հաղթանակի են հասել շատ դժվարին պայմաններում հաղթահարելով թշնամու ուժեղ դիմադրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular