ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր տարածաշրջանի համար հիմա կա կատաղի պայքար ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այլ նաև այլ գերտերությունների միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ ԱԳՆ-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առիթով տարածած հայտարարությունում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ասված է՝ Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ նաև արձանագրել է՝ համարձակորեն կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում ինֆորմացիոն արտանետումները, թե իբր Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են «Լեռնային Ղարաբաղը անջատելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն։

Այս հայտարարությունից օրեր առաջ էլ Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանում ճանապահների ապաշրջափակման մասին, ընդգծել էր՝ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության կարևոր շեշտադրումներին, թուրքագետն ասաց, որ մենք ականատես ենք լինում շատ ինտենսիվ բանակցությունների, որոնք չեն սահմանափակվում միայն տարածաշրջանային երկրներով։ Ըստ թուրքագետի այժմ գործ ունենք այս տարածաշրջանում նոր խաղացողների հայտնվելու հետ, ուստի ականատես ենք լինում դասագրքային այն ճշմարտությանը, որ Հայաստանը քաղաքակրթությունների բախման խաչմերուկ է. «Այս տարածաշրջանի համար հիմա կա կատաղի պայքար ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև, այլ նաև՝ այլ գերտերությունների։ Տարվող բանակցությունների խորքային բովանդակության մասին մեզ չի ասվում պաշտոնական հայտարարություններից ավելին։ Բայց, հետևելով գործընթացներին, կարող ենք փաստել՝ Ռուսաստանը փորձում է չթողնել, որ իր ազդեցության գոտին այստեղ սահմանափակվի։ Իհարկե, ոուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններում այս հարցը գուցե առաջինը չէ, բայց որ առաջիններից մեկն է՝ դա հաստատ է, իսկ այս հարցում, բնականաբար, շատ բան կախված է նաև հայկական կողմից, որովհետև մեր ուղիղ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի ռուսական կողմի դերակատարումը լինի հնարավորինս հակահայկական և պրոադրբեջանական»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թմբկահարվող՝ Սյունիքով միջանցք բացելու հարցին, այդ երկրների ղեկավարների ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցք», ապա թուրքագետը վստահեցրեց՝ ՌԴ ԱԳՆ-ն այս տարվա նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ բացեիբաց արձանագրել է՝ թուրքական միջանցքը, որը նշանակելու է Սյունիքի թուրքացում, իր համար խնդրահարույց է, իսկ այս հարցում՝ անկախ հայկական կողմի ջանքերից, կա աշխարհաքաղաքական կոնսենսուս։

«Նշեմ նաև, որ միջանցքի շուրջ կա բառախաղ, սակայն փաստն այն է, որ կապ չունի՝ դա ինչպե՞ս է կոչվում, որովհետև միջանցքի տրամաբանությունն այն է, որ կա ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև ապահովել ճանապարհ, որի անվտանգությունն ապահովելու է 3-րդ երկիր, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհն ունենալու է հատուկ կարգավիճակ, որի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը և Ռուսաստանը։ Բայց այստեղ կա շատ կարևոր հարց՝ ի տարբերություն խաղաղապահների առաքելության, որի ժամկետը կարող է երկարաձգվել, Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկողների ժամկետը չի կարող երկարաձգվել, չկա ժամկետի երկարաձգման հնարավորություն, ուստի պատկերացրեք մի իրավիճակ, երբ 4 տարի անց, երբ լրանա խաղաղապահների տեղակայման ժամկետը, ու այն չերկարաձգվի, կազմակերպելու են փոքր սադրանք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ասելու է, որ՝ այո՛, ես ճանաչում եմ Սյունիքը՝ որպես Հայաստանի մաս, բայց քանի որ այդ ճանապարհով է անցնում իմ թուրքմենական գազատարը, իմ ռազմավարական ենթակառուցվածքը, հենց ես պետք է լինեմ այդ երրորդ կողմն ու ապահովեմ դրանց անվտանգությունը։ Հիմա սա չեղա՞վ միջանցք»,- ասաց Գեղամյանը՝ շեշտելով՝ ադրբեջանաթուրքական կողմի այս հարցում ճնշումն աստիճանաբար մեծանում է, ավելին` Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են, իսկ նախապատրաստական աշխատանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիան մեկ տարով երկարաձգում է Ադրբեջանում թուրքական զորքի տեղակայման ժամկետը։

«Թուրքիան Սյունիքի արևելյան հատվածում է տեղակայվելու, և դա այդ նախապատրաստական աշխատանքների շարունակությունն է։ Օկուպացված Շուշիի հռչակագիրը հենց սրա մասին է, և այն հնարավորություն է տալիս թուրքական զորքին իրավական հիմքով Ադրբեջանում գտնվել հակաահաբեկչական ուժերի և սակրավորների տեսքով։ Ավելին՝ այժմ խոսք կա այն մասին, որ պետք է այնտեղ ձևավորել ռազմաբազա», - ասաց Վարուժան Գեղամյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս վտանգներին՝ հայկական կողմից չկա որևէ հստակություն, ու հայաստանյան իշխանությունը պաշտոնավարում է ընդամենը, որքան հնարավոր է, ժամանակ ձգելու և պահի տակ ինչ-ինչ տեղային լուծումների գնալու մտայնությամբ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular