ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

««Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 անձանց շրջանում իրականացրել է դեպք-հսկողություն հետազոտություն։

ԱՄՆ 21 հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր» ՌՆԹ պատվաստանյութերի երկու դեղաչափանոց սխեմաներն ապահովում են COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման բարձր արդյունավետություն՝ համապատասխանաբար կազմելով 93% և 88%, իսկ «Յանսեն» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 71% է:

Չնայած տվյալները վկայում են պատվաստանյութի կողմից պաշտպանվածության մակարդակների որոշակի տատանումների մասին, այնուամենայնիվ, Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումից:

«Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի հետևանքով հոսպիտալացման կանխարգելման տեսանկյունից ավելի ցածր է, քան Մոդեռնա պատվաստանյութինը, որը կարող է պայմանավորված լինել Մոդեռնա պատվաստանյութում ՌՆԹ-ի ավելի բարձր պարունակությամբ, դեղաչափերի միջև ժամկետների (ինտերվալ) տարբերությամբ (3 շաբաթ Պֆայզերի և 4 շաբաթ Մոդեռնայի համար) կամ պատվաստումներում ընդգրկված խմբերի միջև հնարավոր տարբերություններով»,- նշված է հայտարարության մեջ:

Մանրամասներն՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular