ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության որոշումը՝ կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ժամկետների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է նաև մի որոշում, որով նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը:

Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը:

Առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքեր ի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի): Արդյունքում ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնովիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ համավարակի հետ կապված մի փոքր կայունացում է նկատվում: «Ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ առաջինը պահպանել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես դիմակի կրումն է առանցքում, և երկրորդը՝ պատվաստվել: Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումն այն միջոցն է, որը կօգնի մեզ հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,-ասել է վարչապետը:

Նշվել է նաև, որ ընդհանուր պատվաստումների թիվը 954 հազար է, որից 300 հազարը կազմում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացածները՝ լիարժեք պատվաստվածները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular