ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հետապնդումներ ընդդիմադիր համայնքապետերի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Մեղադրանքը, իհարկե, աբսուրդ և անհեթեթություն է։

Սահմանագոտու բնակիչներից մեկը ապօրինի ցանկապատ է կառուցել, որի համար համայնքի ղեկավարը նրան պետք է տուգաներ 200 հազար դրամով, սակայն չի տուգանել, Հարություն Մանուչարյանի հանդեպ քրեական գործ են հարուցել։ Ընդ որում, քննչական կոմիտեն տևական ժամանակ քրքրել է Մանուչարյանի գործունեությունը և այս աննշան դրվագը գտել, որի համար էլ մեկուսացրել են նրան։

Նախօրեին էլ կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի անխնա քննադատ Աննա Մկրտչյանի հայրը։ Նրան մեղադրում են 43 միլիոն դրամի չարաշահումներ անելու մեջ։ Նույն ճակատագիրն է սպասվում բոլոր այն համայնքապետերին, որոնք չեն անցնի Նիկոլ Փաշինյանի թրի տակով և նորածիլ նիկոլական չեն դառնա։ Փոքրիկ բռնապետը չի հանդուրժում իր հասցեին որևէ քննադատություն։ Հատկապես հարվածի տակ են հայտնվելու սահմանամերձ համայնքների ընդդիմադիր ղեկավարները, որոնք կարող են փորձել դիմադրել ՀՀ ինքնիշխան տարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական օպերացիային։ Նիկոլ Փաշինյանը իր «պողպատե» մանդատը օգտագործելու է անխնա, միայն քաղաքական հակառակորդներին վնասելու և մեկուսացնելու համար։ Արտաքին քաղաքականության մեջ նման համարձակություն չունի։ Հանուն սեփական իշխանության պահպանման «Քաղաքացիական պայմանագիրն» ու տխրահռչակ պարագլուխը Հայաստանը վերածելու են բռնապետության ծաղրանկարի՝ հաշվի չառնելով, որ մեր երկիրը չունի այդպիսի ռեսուրս և հնարավորություն։

Մայիս Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular