ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական գործընթացի մեջ ներգրավվումը և ընտրություններին մասնակցությունը երբևէ ինքնանպատակ չի լինում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Կարեն Մինասյանը նշում է՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված էր համայնքում առկա ոչ բարվոք իրավիճակով: «Վստահ եմ՝ իմ անմիջական մասնակցությունը դրականորեն կազդի ավելի ապահով ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է: Մյուս քաղաքական ուժերում ևս համայնքում հայտնի և ընդունված մարդիկ են: Ընտրությունը լինելու է ժողովրդինը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը:

Ծրագրերի և ընտրվելու պարագայում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին խոսելիս՝ նշում է, որ ուշադրության կենտրոնում լինելու են Վայքի նախակրթարանները: «Լուրջ խնդիր ունենք մանկապարտեզների բեռնվածության հետ: Ներդրողներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնել համայնքում գործող մանկապարտեզները վերազինելու, վերակառուցելու, դրանց հնարավորություններն ավելի մեծացնելու հարցում: Իհարկե, այս ամենի հիմքում մեր քաղաքական թիմի հանդեպ վստահությունն է: Եթե ներդրված գումարները չբավարարեն կոնկրետ մանկապարտեզներին վերաբերող ծրագիրն ավարտին հասցնելու համար, մեր սեփական միջոցներով այն կյանքի կկոչենք: Եթե հարկավոր լինի, շատ կարճ ժամանակում նոր մասնաշենքեր կկառուցենք, ամբողջությամբ նոր մանկապարտեզ կբացենք համայնքում: Խնդիր ունենք նաև մանկապարտեզների որակի հետ: Փառք ու պատիվ այն անձնակազմին, որը մինչև հիմա կարողանում է մանկապարտեզները եղած չնչին հնարավորություններով գոնե այս մակարդակին պահել: Վստահ ենք, որ կարող ենք սա փոխել, ունենալ ավելի մեծ ու բարվոք մանկապարտեզներ, որոնք կվերածենք նախակրթարանների»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ժամանակին Վայք քաղաքում եղել է չորս մանկապարտեզ, հիմա ունեն ընդամենը երկուսը:

Ընդգծում է՝ հաջորդիվ ուշադրության կենտրոնում լինելու է երեխաների առողջ ապրելակերպը: «Համայնքը լողավազան չունի: Դժբախտաբար, ամառային արձակուրդների ժամանակ երեխաների՝ գետերում խեղդվելու դեպքեր են արձանագրվում: Շատ կարևոր ծրագիր է, որ մինչև 2022 թ.-ի ամառային արձակուրդները համայնքի երեխաների համար հասցնենք լողավազան կառուցել, որը լինելու է անվճար: Թե՛ լողավազանը, թե՛ մանկապարտեզը կառուցվելու են ոչ համայնքային միջոցներով, այլ մեր անձնական կապերի շնորհիվ ու մեր ֆինանսական միջոցներով: Մեր համայնքի բնակիչներից շատերը, որոնք այժմ բնակվում են արտերկրում և հանրապետության մյուս մարզերում ու այնտեղ են գործունեություն ծավալում, պատրաստակամ են մեզ օգնել: Մեզ համար առաջնահերթություն է, որ կարողանանք երեխաների մանկությունն ավելի երջանիկ ու բովանդակալից դարձնել:

Սա ուղղություններից մեկն է: Այս դեպքում խոսում ենք Վայք քաղաքի խնդիրների մասին, բայց չմոռանանք, որ 15 գյուղական համայնքներ խոշորացման արդյունքում դառնալու են Վայք համայնքի մի մասը: Գյուղական այս համայքներում էլ լուրջ ծրագրեր պետք է իրականացնենք՝ սկսած վարելահողերը ջրով ապահովելուց մինչև գյուղական համայնքներում տարբեր տեսակի ճանապարհները վերանորոգելուց: Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բացակայում են թաքստոցները, այնտեղ առաջնային է դրանց կառուցումը: Եթե խնդիրների լուծումը փորձենք դիտարկել միայն համայնքային բյուջեի շրջանակում, բացառվում է, որ մոտակա տասը տարում կկարողանանք լուծել մեր առաջ քաշած խնդիրների գոնե 50 տոկոսը: Համայնքը ֆինանսապես ի զորու չէ դա անել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նոյեմբերի 10-ից համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Մինչ այդ էլ Մինասյանն ու իր թիմը զրույցների ու հանդիպումների ընթացքում տեղեկացել են բնակիչների հիմնական մտահոգություններին: «Համայնքում բնակչության առջև ծառացած հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով մեծ թվով մարդիկ, ավաղ, արտագաղթում են համայնքից: Մեր առաջնահերթություններից է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նշեմ, որ ինձ ու իմ ընտանիքին պատկանող ընկերություններն այսօրվա դրությամբ ամենամեծ գործատուներն են: Հարյուրավոր աշխատատեղեր ենք ստեղծել՝ բավականին բարձր աշխատավարձերով, դա բոլորն են տեսնում: Ունենք հաջողված փորձ բիզնես ոլորտում: Այսօր թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման ոլորտում անձնական կապերը մեծ դեր են խաղում: Պատրաստվում ենք ի նպաստ օգտագործել գործարար շրջանակներում ունեցած մեր վստահությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել մարդկանց զբաղվածության մակարդակը»,եզրափակում է Կարեն Մինասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular