Հայ հասարակությունը Ղարաբաղում ռևանշի տրամադրվածություն չունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRussiancouncil.ru-ն գրում է, որ հիմնական դասը, որ Մոսկվան պետք է քաղի Անդրկովկասում անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունից, թշնամու թերագնահատումն ու նրան անտեսելն է։ Այդ մասին գրել են Ռուսլան Պուխովը և Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի իր գործընկեր Կոնստանտին Մակիենկոն, ով մահացել է այս տարվա մայիսին, «Փոթորիկ Կովկասում» փորձագիտական ժողովածուի իրենց հոդվածում: Նրանք կանխատեսել են, որ հաջորդ ճգնաժամային պահը կարող է լինել 2025 թվականին, երբ լրանա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը, սակայն նոր սրացում կարող է տեղի ունենալ նաև ավելի վաղ։ Սա սառեցված հակամարտություն է, որի ներկայիս ստատուս քվոյով Ադրբեջանին պարտադրված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությանը, և որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյատևած հատվածը փաստացի վերցրել է ռուսական պրոտեկտորատի տակ: Ներկայիս իրավիճակը բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, անկասկած, լուրջ հարված է եղել Ռուսաստանի դիրքերին Անդրկովկասում և ամրապնդել է Թուրքիայի դիրքերը, սակայն դժվար թե կարելի է խոսել աշխարհաքաղաքական արմատական տեղաշարժերի մասին։ Անդրկովկասում Հայաստանը որպես նշանակալի ուժ վերացել է, և դա արձանագրված հիմնական տարածաշրջանային տեղաշարժն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը