ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք շատ ավելի ագրեսիվ և ավելի նախաձեռնող պետք է լինենք մեր արտաքին քաղաքականության մեջ. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի կողմից առաջին ընթերցումով ցեղասպանության մասին նախագծի ընդունման մեջ երկու կոմպոնենտ կար, թե Հայ Դատի հանձնախմբի լավ աշխատանքն էր, թե նաև Թուրքիային որոշակի ուղերձներ էին հղվում։

«Բնականաբար երկուսն էլ կա։ Որպես լավագույն ցուցիչ այս ամբողջ պրոցեսի կարող եմ բերել այն, թե ինչպես Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ դասավորվածությունը այսպես ասած միջազգային գործընթացներում համապատասխան էր, համայնքը լավ աշխատում էր, լոբբիստները լավ աշխատում էին, Թուրքիայի հետ հարաբերությունները բավականին լարված էին և կար քաղաքական կամք ցեղասպանությունը ճանաչելու համար։ Մոտավորապես այս նույն գործիքակազմն էլ ցանկացած երկրում պետք է առկա լինի, որպեսզի վերջիվերջո տեղի ունենա Հայոց Ցեղասպանության ճանաչումը կոնկրետ այդ պետության կողմից։Այնպես որ բոլոր այս հանգամանքները պետք է հաշվի առնվեն և չմոռացվեն»,-ասաց Սարգսյանը։

Արդյոք քննարկումը շարունակություն կունենա, թե ոչ, Սարգսյանն ասաց, որ հաջորդ ընթերցումը, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, մինչ դա Թուրքիան շատ ակտիվ աշխատանքի է անցնելու, ինչ-որ հարցերում գնալու է զիջումների, ինչ-որ բաներ տալու է, ինչ-որ բաների համաձայնելու է, որ նախկինում չի արել, այնպես որ պրոցես է լինելու նաև Թուրքիայի կողմից։
Միջազգայնագետը կարծում է, որ դրա արդյունքում շատ բան տեսանելի կլինի ու պարզ կդառնա։

Անդրադառնալով իր կողմից ավելի վաղ արված հրապարակմանն ԱԳՆ-ի աշխատանքի մասին, մասնավորապես որոշ երկրների կողմից Արդբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ, ասաց, որ ԱԳՆ-ի աշխատանքի բովանդակությանը, որակին ոչ միայն ինքն է, որ պետք է գնահատակ տա։
«Այդ գնահատականը պետք է տան նաև այլ փորձագետներ ու մասնագետներ, նաև հանրությունը պետք է վերջապես կարծիք կազմի, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն ունենք մենք։ Ինչ վերաբերում է բուն հարցադրմանը, ապա ասեմ, որ շատ մեծ ջանքեր է Ադրբեջանը թափում, որպեսզի տարբեր դեսպաններ հավատարմագրված Բաքվում գնան Շուշի, այնտեղ խմբակային նկարվեն, հայտարարություններ անեն, թվիթեր անեն և այլն, բայց չեն գնում հիմնական խաղացողները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանները, և նաև նկատել եք, որ երեք համանախագահ երկրների որևէ պետական պաշտոնյա, խոսքը գնում է գործադիր իշխանության մասին՝ չի շնորհավորել Ադրբեջանին այսպես կոչված հաղթանակի կապակցությամբ։ Եվ սա կարծում եմ հստակ ընկալումն է այս իրավիճակի, որը կա Մինսկի խմբի համանախագահների մոտ։ Ինչ վերաբերում է հայկական կողմի աշխատանքներին, ապա հայկական կողմը հանրորերն ամենաբարձր մակարդակներով երբեք չի ասել, որ կոչ է անում միջազգային գործընկերներին չայցելել Շուշի կամ չնշել նոյեմբերի 9-ը որպես Ադրբեջանի հաղթանակի օր։ Եվ բնականաբար նման հայտարարությունների բացակայությունը Ադրբեջանն իր շահերի համար է օգտագործում՝ ասելով, որ հայերը առանձնապես վերապահում չունեն Շուշի այցելության վերաբերյալ և ոչ էլ իրենց շնորհավորելու վերաբերյալ եկեք կազմակերպեք պաշտոնական շնորհավորանքներ ուղարկեք մեզ։Այսինքն, ակնհայտ աշխատանք տարվում է նաև մեր աշխատանքի բացակայության ֆոնին»,- նշեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից հայ աշխատողի սպանության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, ասաց, որ ընդհանրապես հայկական կոմղը միայն հայտարարություններով է հանդես գալիս.«Եթե առաջ ինչ-որ պատժիչ գործողություններով էր հանդես գալիս, ապա հիմա այդպիսի գործողություններ չեն էլ իրականացնում, եթե նկատել եք, բայց բնականաբար քիչ է միայն հայտարարությունը։ Որորվհետև ակնհայտ ագրեսիայի դրսևորում է քաղաքացիական անձանց նկատմամբ և միայն ԱԳՆ-ի հայտարարությունը քիչ է։ Շատ բարձր մակարդակի հայտարարություններ անըդնհատ պետք է լինեն, որպեսզի անընդհատ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը և Ադրբեջանին փորձեն պատասխանատվության ենթարկել։ Առանց դրա ոչինչ չի ստացվի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, որ մենք շատ ավելի ակտիվ, ավելի ագրեսիվ և ավելի նախաձեռնող պետք է լինենք մեր արտաքին քաղաքականության մեջ, մանավանդ նման դեպքերը կանխելու նպատակով»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Հայկա Ալոյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular