Ո՞ր մթերքն է արգելափակում կորոնավիրուսի տարածումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւ պղպեղն օգնում է դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ Նման կարծիք են հայտնել ՌԴ ԳԱ ցիտոլոգիայի ինստիտուտի եւ Պաստերի անվան Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։
«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Օլգա Օստրումովան, բացատրել է, որ դեղամիջոցները, որոնք արգելափակում են մարդու բջջի մակերեսի սպիտակուցները, օգնում են դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:
Հետազոտության համար փորձագետներն ընտրել են 20 տարբեր ալկալոիդներ, որոնք նրանք փորձարկել են վիրուսային եւ բջջային մեմբրանի մոդելների վրա: «Դրա համար օգտագործվել են բուսական ծագման ալկալոիդներ։ Օրինակ՝ ամենաարդյունավետ միացությունը՝ պիպերինը, պարունակվում է սեւ պղպեղի մեջ, հայտնի է վաղուց եւ օգտագործվում է որպես կենսաակտիվ հավելումների մաս՝ տարբեր բժշկական նպատակներով»,-ասել է Օստրումովան։
Նրա խոսքով՝ պիպերինի ազդեցության արդյունքում վիրուսի թաղանթը կորցնում է մարդու բջիջների մեմբրաններին միաձուլվելու ունակությունը, ինչի արդյունքում վարակը չի թափանցում դրանց մեջ։ Այս գործընթացի միջոցով դադարեցվում է COVID-19-ի տարածումը։