ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է. Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Այս մասին նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացած «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի դերակատարությանը։

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմը բացի քաղաքական, ռազմական հարթությունից ունի ևս մեկ՝ մարդու իրավունքների հարթություն, սակայն մարդու իրավունքների բաղադրիչը լիովին անտեսված է։ Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները։ Եվ անվտանգության գոտու ստեղծումը, ինչը մենք առաջարկել ենք, անհրաժեշտություն է՝ վերականգնելու սահմանին ապրող մարդկանց բնականոն կյանքը, սկսելու բանակցություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ»,- ասել է ՀՀ օմբուդսմանը։

Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության պետական քաղաքականությանը: «Ադրբեջանական իշխանությունների պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում ունեն 2 հենասյուն՝ էթնիկ և կրոնական։ Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է»,- ասել է Արման Թաթոյանը:



ԲՀՀ – Հայաստանի կազմակերպած առցանց միջոցառմանը որպես բանախոս ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանում ներկայացված Կանաչների/ Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ Հեյդի Հաուտալան, փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջազգային կառույցների ակտիվ ու առավել մեծ ներգրավվածությունն այս պահին չափազանց կարևոր է։ Մասնավորապես, ԵՄ-ի աջակցությամբ, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատով մշտադիտարկման առաքելության տեղակայումը սահմանին կօգնի հասցեական անդրադառնալ սահմանային իրավիճակին և այնտեղ մարդու իրավունքների խախտումներին։

Բանախոսները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու անհրաժեշտության մասին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար։ Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա ներկայում կատարվող իրադարձություններին և հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Միջազգային կառույցները պետք է առավել ազնիվ լինեն հանրային հայտարարություններում ու քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիների անհապաղ վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի դրսևորումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular