Աղբյուր․ Մխիթարյանը հնարավոր է հեռանա Ռոմայից
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», հայտնում է La Gazzeta dello Sport-ը։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։
Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել։
Եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։
Աղբյուր ArmSport.am