ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Covid-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա. ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կովիդ-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, ցույց է տալիս մի շարք հետազոտությունների վերլուծությունը։ Պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումները առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման:

Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Կովիդ-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։ Նշանակալի քանակությամբ հետազոտություններ արձանագրել են, որ Կովիդ-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը և հանգեցնել էրեկցիայի խանգարման:

Այսպիսով, ըստ առկա տվյալների` Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն ապահով են և որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կորոնվիրուսային հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:

Վերոնշյալ տվյալները վերցված են միջազգային բարձր վարկանիշ ունեցող Nature ամսագրում հոկտեմբեր ամսին տպագրված «SARS CoV-2-ի, Կովիդ-19-ի և դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա. ի՞նչ իրավիճակում ենք հիմա» (“Effects of SARS CoV-2, COVID-19, and its vaccines on male sexual health and reproduction: where do we stand?”) ամփոփիչ հոդվածից, որն ի մի է բերել ավելի քան 60 հետազոտությունների արդյունքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular